00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լարսի այլընտրանքը. ի՞նչ սպասի Հայաստանը ռուս–վրացական «խաղերից»

© Sputnik / Անցնել մեդիապահոցСитуация на Военно-Грузинской дороге
Ситуация на Военно-Грузинской дороге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստացական կողմից շվեյցարական SGS ընկերության հետ համաձայնությունը չի նշանակում, որ Հայաստանը Վերին Լարսի այլընտրանք կունենա։ Թբիլիսիում և Երևանում մի շարք պատճառներ են նշում, որոնց համաձայն Երևանը դեռ երկար պետք է սպասի։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Վրաստանը քայլ է արել իր կողմից` պայմանագիր կնքելով շվեյցարական SGS (Société Générale de Surveillance SA) ընկերության հետ, այժմ որոշումը Ռուսաստանինն է։ Սակայն համաձայնագրի ստորագրումը չի նշանակում, որ կողմերը կանցնեն դրա իրագործմանը, հետևաբար, Հայաստանի հույսերը` մոտ ժամանակներում Լարսի այլընտրանքային ցամաքային ուղի ունենալու մասին, չեն արդարանա, կարծում է Հայաստանի Պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

Магистраль Мцхета-Степанцминда-Ларс - Sputnik Արմենիա
Լարսի խնդիրը նորից թարմացավ. ո՞ր ավտոմեքենաները կարող են անցնել այդ ճանապարհով

Բեռնում ընթացած բանակցությունների արդյունքներով Վրաստանի Եկամուտների ծառայությունը (գործում է երկրի ֆինանսների նախարարությանն առընթեր) դեկտեմբերի 19–ին պայմանագիր է կնքել շվեյցարական SGS ընկերության հետ, որը պետք է ապահովի բեռների մոնիտորինգ «Մաքսային վարչարարության մեխանիզմների և ապրանքների մոնիտորինգի հիմնական սկզբունքների մասին» 2011թ–ի վրաց–ռուսական համաձայնության շրջանակում։

Համաձայնությունը ստորագրվել է այն բանից հետո, երբ Թբիլիսին հանել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության վետոն։ Համաձայնության պայմաններով` Ռուսաստանից առևտրային միջանցքները պետք է անցնեն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքներով, որոնք չեն գտնվում Վրաստանի հսկողության տակ։ Միաժամանակ կողմերը պարտավորվել են միջազգային միջնորդներ հրավիրել` բեռների հոսքը վերահսկելու և դրանք մակնիշելու համար։

«Պայմանագիրը ռուս–վրացական համաձայնության բանակցային գործընթացի եզրափակիչ փուլն է։ Վրաստանն իր կողմից քայլ է արել, այժմ պայմանագիրը ստորագրել–չստորագրելու որոշումը Ռուսաստանինն է։ Եթե խնդիրներ չծագեն և ստեղծվի հանձնաժողով երեք կողմերի մասնակցությամբ, միայն այդ ժամանակ կարելի է խոսել համաձայնագրի իրագործման մասին», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ջոնի Մելիքյանը։

Ситуация на Военно-Грузинской дороге - Sputnik Արմենիա
Խնդրահարույց Վերին Լարսը. ի՞նչ անի հայ արտահանողը

Մելիքյանի խոսքով` Ռուսաստանի կողմից SGS–ի հետ պայմանագիրը բոլորովին չի նշանակում, որ կողմերն իսկույն ձեռնամուխ կլինեն համաձայնագրի իմպլեմենտացիային, քանի որ մինչ օրս կան չլուծված խնդիրներ։ Վրաստանում համաձայնագրով նշված երթուղով տարանցումը և առևտուրն ընկալում են որպես Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչում։ 2011թ–ին Թբիլիսին տվել է իր համաձայնությունը ԱՀԿ–ին Ռուսաստանի միանալու հարցում, որպեսզի ռուս–աբխազական և ռուս–հարավօսական սահմանը, որը Վրաստանը չի ճանաչում, գտնվի մշտադիտարկման տակ։ Վրաստանը նույնպես պետք է շտկումներ կատարի օրենսդրությունում, մասնավորապես, փոխի «բռնազավթված տարածքների մասին» օրենքը, որն արգելում է միջազգային առևտուրը։

Ռուսաստանը, իր հերթին, պետք է փոխզիջման տանի Աբխազիային և Հարավային Օսեթիային, քանի որ Թբիլիսին այսօր չի գնա Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դե ֆակտո ճանաչմանը։

«Վաղ է մտածել Վերին Լարսի այլընտրանքի մասին։ Այդ թեմային կարելի է վերադառնալ միայն համաձայնագրի իրագործումից հետո, երբ դրանում նշված երթուղով բեռներ կտեղափոխվեն», – ասաց Մելիքյանը։

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն նույնպես հոռետեսորեն է վերաբերվում համաձայնագրի իմպլեմենտացիայի հավանականությանը և մոտ ապագայում ապրանքների տեղափոխման հնարավորությանը։

«Վրաստանում իշխող վերնախավը գնացել է SGS–ի հետ համաձայնագրի ստորագրման, որպեսզի ընդդիմությունն այլևս չկարողանա հանդիմանել նրան անգործության մեջ։ Այսօր նրանք (իշխող մեծամասնությունը) կարող են համարձակորեն հայտարարել, որ ռուսական կողմը տորպեդավորում է 2011թ–ի պայմանագրի իրագործումը», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մամրաձեն։

Նա վստահ է, որ համաձայնագրի իրագործման հարցը և, որպես հետևանք` հայկական ապրանքների համար Լարսի այլընտրանքի մասին խոսակցությունները երկար ժամանակով փակվել են։

Չնայած դրան` Հայաստանն ամեն դեպքում հույս ունի Վերին Լարսի այլընտրանքային ցամաքային ուղի ունենալու։ Փորձագետները երկու ուղի են նշում` Աբխազիայի տարածքով երկաթուղին և Ռոքյան թունելով տրանսկովկասյան մայրուղին։

Լրահոս
0