ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. 2017թ.–ի ազատության ցուցանիշներով 30 եվրոպական երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 22–րդ տեղը։ Վարկանիշը կազմվել է Ֆրիդրիխ Նաումանի «Ազատության բարոմետր» (Freedom Barometer) ընկերության կողմից, հաղորդում է Sputnik Գրուզիան։
««Ազատության բարոմետրի» տվյալներով` երկրում տիրող ազատության առումով Հայաստանը զբաղեցրել է 22–րդ տեղը, Ադրբեջանը` 28–րդ, Վրաստանը` 13–րդ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ «Ազատության բարոմետրը» դիտարկում է ազատությունը հետևյալ ոլորտներում` քաղաքական, տնտեսական և իրավական։
Համաձայն «Ազատության բարոմետրի» տվյալների` ազատության առումով առաջատարներ են Նիդեռլանդները, Էստոնիան, Գերմանիան, Բելգիան, Ավստրիան և ապա` մնացածը։