ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Ստամբուլի օդանավակայանում ռուս զբոսաշրջիկների նկատմամբ սահմանային հսկողությունը կուժեղացվի, հաղորդում է AKŞAM–ի կայքը։
Հրատարակության տվյալներով` նման որոշում կայացվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կողմից նոյեմբերի 22–ին Սոչիում կայացած հանդիպման շրջանակում։
«Ռուս զբոսաշրջիկների նկատմամբ սահմանային հսկողությունն ուժեղացնելու գործընթացն ուղղված է նրանց անվտանգության ապահովմանը և ահաբեկչությունների փորձերը կանխելուն», – գրում է հրատարակությունը։
Ռուս զբոսաշրջիկներին անձնագրային հսկողությունից հետո կպարտավորեցնեն անցել ևս երկու լրացուցիչ ստուգում։
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների թիվը կտրուկ կրճատվել էր այն բանից հետո, երբ 2015թ–ի նոյեմբերի 24–ին Սիրիայում խոցվել է ռուսական Սու-24 ինքնաթիռը։
Դրան ի պատասխան պաշտոնական Մոսկվան դադարեցրել էր ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջային ուղեգրերի վաճառքը դեպի Թուրքիա և չեղյալ էր հայտարարել չարթերային չվերթերը, ինչպես նաև վիզային ռեժիմը։ Երկու երկրների միջև բանակցությունների հետևանքով այդ միջոցները չեղյալ են հայտարարվել։