ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Ուրախների և հնարամիտների ակումբի կրկնակի չեմպիոն «Արևից հոգնածները» թիմի հումորիստներ Ալեքսանդր Ռևան և Միխայիլ Գալուստյանը միասին մեկնել են Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք։
Միխայիլ Գալուստյանը Instagram–ում տեսահոլովակ է հրապարակել, որտեղ զույգը մրցում է, թե ով ավելի լավ կերգի «Պիտեր» երգը։ Ավելի ուշ տեսանյութ է ցուցադրվել, որում հումորիստներն իրենց երկրպագուներին Սանկտ Պետերբուրգի «Սիբուր արենա» մարզահամերգային համալիրի բեմից նվերներ են նետում։
«Best of the best of the best» կատակերգական շոուն, ինչի համար Գալուստյանը և Ռևան մեկնել են Սանկտ Պետերբուրգ, կայացել է դեկտեմբերի 17–ին, սակայն տեսանյութը հայտնվել է նախօրեին։
Շոուի ցուցապաստառին Ռևան և Գալուստյանը պատկերված են որպես բռնցքամարտիկներ, որոնք պատրաստվում են մենամարտի։ Ճիշտ է` «Միխալիչի կարմիր ներքնազգեստը» չի երևում, միայն վառ կարմիր ձեռնոցները։
«Նույնիսկ առանձին ելույթ ունենալով` նրանցից յուրաքանչյուրը կարող է ստիպել դահլիճին ուշաթափվել ծիծաղից, իսկ երբ նրանց մեջ հումորային «մենամարտ» է, իսկապես էպիկական տեսարան է լինում», – ասվում է համերգի անոնսում։