ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Ալեքսանդր և Անժելիկա Ռևաները Fashion TV-ի «Ամենաոճային զույգ» անվանակարգի հաղթողներ են դարձել։ Այդ մասին հումորիստը գրել է Instagram-ի իր էջում։
Fashion TV հեռուստաալիքի Fashion New Year Awards ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվել է երեկ Մոսկվայում։
Ուկրաինական արմատներով Ալեքսանդր Ռևան ու հայուհի Անժելիկան ամուսնացած են 2007թ-ից։ Ռուսաստանի ամենացանկալի տղամարդը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ նրանց ծանոթությունը պատահական չի եղել։ Ապագա ամուսինները ծանոթացել են գիշերային ակումբում, թեև Անժելիկան սովորաբար խոսափել է նման հաստատություններից։
Ռևային հիացրել է հայուհու պարը, և նա որոշել է նվաճել աղջկան «կրքոտ պարային» շարժումներով, բայց աղջիկն ուշադրություն չի դարձրել։ Արդյունքում արտիստը գնացել է ակումբից հեռացող Անժելիկայի և նրա ընկերուհու հետևից, առաջարկել նրանց լիմուզինով տուն տանել։
Աղջիկները մտածել են ու նստել մեքենան։ Այդպես էլ ծանոթացել է Ռուսաստանի ամենաոճային զույգը։ Նրանք այժմ երկու աղջիկ ունեն` Ամելին և Էլիսը։
Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով` Անժելիկան հորական կողմից հայ է։ Աղջիկն իր գրառումներում կարոտով է հիշում Հայաստանը։