00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը սիրած նորվեգացի լրտեսը կամ Արցախից դեպի մեկուսարան տանող ճանապարհը

© ФСБ РФ / Անցնել մեդիապահոցАрхивное фото
Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նորվեգիայի քաղաքացին առաջին անգամ Հայաստան է եկել 2010 թվականի ամռանը և հենց այդ ժամանակ էլ սիրահարվել է այդ փոքր երկրին ու հիասքանչ բնակիչներին։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանում ԱԴԾ աշխատակիցները լրտեսության կասկածանքով ձերբակալել են Նորվեգիայի քաղաքացի Ֆրոդե Բերգին, երեքշաբթի առավոտյան այդ մասին հայտնեցին ռուսական լրատվամիջոցները։ 62-ամյա նորվեգացուն մեղադրում են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի մասին ապօրինի տեղեկություններ հավաքելու մեջ։ Քննության վարկածով, նա արտասահմանին է փոխանցել այդ տեղեկությունները։

Ֆորդե Բերգն իր կյանքի 24 տարին նվիրել է սահմանապահի աշխատանքին։ Միաժամանակ անդամակցել է Կարմիր խաչին, որի միջոցով մի գեղեցիկ օր էլ Հայաստանում է հայտնվել։ 2010 թվականի հունիսի 2-ն էր։ Բերգը հետո գրել է, որ այդ օրը նա «սիրահարվեց այդ փոքր երկրին ու հիասքանչ բնակիչներին»։

Питейные заведения Москвы - Sputnik Արմենիա
Արցախի թթի օղին ռուսաստանցուն ստիպեց կնության տալ դստերը

Բերգը կեղծանուն է վերցրել` Ֆյորդ Նագորնի, ու սկսել է գրել Հայաստանի ու Արցախի մասին։

«Նախևառաջ Ֆյոդր Նագորնին Ֆրոդե Բերգն է, — նշում է նորվեգացին իր բլոգում, — իսկ ինչու եմ ռուսերեն կեղծանուն վերցնել, մի քիչ այլ պատմություն է… բայց ասեմ, որ «Նագորնին» Ղարաբաղի անվանումից է (ռուս. «Нагорный Карабах»)։ Իրականում ես եղել եմ այնտեղ, բայց պաշտոնապես` ոչ», — պարզաբանում է Բերգը` նշելով, որ նորվեգական իշխանությունները թույլ չեն տալիս իրենց քաղաքացիներին ղարաբաղյան հակամարտության գոտի այցելել։

Այնուամենայնիվ, Բերգն այնտեղ եղել է։ Նաև այցելել է Ծիծեռնակաբերդ, Գառնի, եղել է Հայաստանի Սյունիքի, Արարատի, Շիրակի մարզերում։

«Սկզբում պարզապես հետաքրքիր էր։ Սահմանները տարիներ շարունակ իմ աշխատանքն են եղել, հետո դա հոբբիի վերածվեց։ Ինչու՞ չլինել նաև արտասովոր սահմանների մոտ», — ասել է Բերգը։

Նա ամբողջ կյանքի ընթացքում աշխատել է ռուս-նորվեգական հսկիչ անցակետում։ Նրա համար հետաքրքիր էր լինել այնտեղ, որտեղ ամեն ինչ այդքան հարթ չէ։

Հայաստանին ավելի լավ ծանոթանալով` Բերգը որոշել է գիրք գրել ու պատմել Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի սահմանին տիրող բարդ իրավիճակի մասին։

«Հայաստանում մի տարօրինակ բան եմ հայտնաբերել` հիանալի քրիստոնեական ժամանակագրություն, երկրի հետաքրքրաշարժ պատմություն։ Հատկապես հետաքրքիր են Հայաստանում ապրող մարդիկ, ընդհանրապես անհասկանալի է` ինչպես է որևէ մեկի (խոսքը Օսմանյան Թուրքիայի մասին է — խմբ.) մտքով անցել ոչնչացնեն նրանց», — գրել էր Բերգն իր բլոգում։

Раскопки в селе Ашан (Арцах) - Sputnik Արմենիա
Արցախում շինարարության ժամանակ հնագույն դամբարան է հայտնաբերվել

Ֆրոդե Բերգը մասնակցել է նաև Ֆրիտյոֆ Նանսենի մասին ֆիլմի նկարահանումներին։ Հայաստանում Նանսենին հիշում ու հարգում են որպես հայ ժողովրդի մեծ ընկերոջ։ Տեղական լրատվամիջոցներում Բերգի անունը հիշատակվել է 2015 թվականի «Նանսենյան ընթերցումների» թեմայով. նորվեգացին Հայաստան էր ժամանել հատուկ այդ միջոցառմանը մասնակցելու նպատակով։

Իր բլոգում Բերգը գրում է Նանսենի մասին` նշելով, որ հայերը չեն մոռացել այն ջանքերը, որ Նանսենը ձեռնարկել է Հայոց ցեղասպանության ու դրան հաջորդող 1915-1923 թվականներին հայ ժողովրդին փրկելու համար։

«Երբ առաջին անգամ Զվարթնոցում վայրէջք կատարեցի, ես համոզված էի, որ հայերը ոչ մի բան չգիտեն Նորվեգիայի թագավորության մասին։ Ես սխալվում էի, Հայաստանում նորվեգացիները շատ էլ հայտնի են Ֆրիտյոֆ Նանսենի ու «Եվրատեսիլի» հաղթող Ալեքսանդր Ռիբակի շնորհիվ»։

Ֆրոդե Բերգի ֆեյսբուքյան վերջին գրառումը Կարմիր հրապարակի լուսանկարն է` «Մոսկվան` Սուրբ ծննդի նախօրեին» մեկնաբանությամբ։

Այսօր Բերգը Լեֆորտովոյի շրջանի դատարանի որոշմամբ ձերբակալվել է օտար պետության շահերից բխող լրտեսություն անելու մեղադրանքով, գործը գաղտնիացված է։

Լրահոս
0