00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի շատ պարտք՝ կառավարության «ազնիվ խոսքի» դիմաց

© Photo : Wall BoatДеньги
Деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆինանսների նախարարության առաջարկած օրինագծի հիմնական գաղափարն այն է, որ պարտքի կուտակման հարցում գործողությունների ավելի մեծ ազատություն թույլ տա իրեն։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի արտաքին պարտքը մինչև վերջերս չպետք է գերազանցեր ՀՆԱ-ի տարեկան ծավալի 60%-ը։ Այժմ ՀՀ կառավարությունն ավելի շատ պարտք կկարողանա վերցնել, քան նախկինում, սակայն տնտեսական աճի հստակ ծրագրի առկայության և ծախսերի սահմանափակման պարագայում։ «Բյուջետային համակարգի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը երկրի խորհրդարանն այսօր ընդունեց երկրորդ և վերջնական ընթերցմամբ։

Открытие свободной экономической зоны. Мегри, Армения - Sputnik Արմենիա
Կարապետյանի թիմին հավատացել է համաշխարհային ֆինանսական վարկանիշների 3 հսկայից մեկը

Ֆինանսների նախարարության օրինագծի հիմնական գաղափարն այն է, որ պարտքի կուտակման հարցում գործողությունների ավելի մեծ ազատություն թույլ տա իրեն ։ Եթե նախկինում կառավարության պարտքը չէր կարող գերազանցել ՀՆԱ-ի 60%-ը, ապա այժմ կարող է, սակայն՝ վերադարձի խիստ պայմաններով։ Հենց այդ պայմաններն էին բացակայում նախկին օրենսդրության մեջ։

Առաջին «կարմիր լույսը» վառվում է ՀՆԱ-ի 40%-ի դեպքում։ Այդ պարագայում կապիտալ ծախսերը բյուջեում պետք է բյուջետային դեֆիցիտից ցածր չլինեն (ապագա տնտեսական աճն ապահովելու համար)։

Եթե պարտքը գերազանցի ՀՆԱ-ի 50%-ը, ապա կառավարությունը պետք է սահմանափակի ընթացիկ ծախսերը (չհաշված պետական պարտքի մարումը. այստեղ ստիպված կլինեն վճարել ամբողջությամբ)։ Իսկ այլ ծախսերը՝ բյուջետային աշխատողների աշխատավարձերը, թոշակները, հիվանդանոցների, էկոլոգիայի, մշակույթի և այլ ծախսերը, պետք է ավելի դանդաղ աճեն, քան ՀՆԱ-ն։ Թե որքան դանդաղ, կորոշի կառավարությունը։ Իսկ եթե ծախսը գերազանցում է ՀՆԱ-ի 60%-ը, միանում է երկրորդ «արգելակը». ընթացիկ ծախսերը և՛ ՀՆԱ-ից, և՛ հարկահավաքությունից ավելի դանդաղ պետք է աճեն։

Կապիտալ ծախսերը նախընտրում են ընթացիկից, քանի որ դրանց օգնությամբ ավելի հեշտ է «ոտքի կանգնել», մարել պարտքերը, կարծում են Ֆինանսների նախարարությունում։ Այդ փաստարկների էությունն այն է, որ բյուջետային աշխատողների համար «լրացուցիչ մեկ աման թթվասերը» կօգնի մեկ օր ապրելուն, իսկ նոր ջրամբարներն ու բարձրավոլտ գծերը` տարիներ։

Ինչպես ավելի վաղ նշել էր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, 2008 թվականի ճգնաժամից և հետագա երկարատև ռեպրեսիայից հետո աշխարհի մի շարք երկրներ հրաժարվում են պետական պարտքի խիստ նորմերից (ԵՄ պայմանագրի չափանիշներով)։ Պարտքի բեռն այժմ գնալով ավելի շատ են գնահատում ոչ թե պարտքի չափով, այլ կառավարելի լինելով, այսինքն այն վերադարձնելու կարողությամբ։ Դրա օրինակը մի շարք արևմտյան երկրների բարձր պետական պարտքն է (Բրիտանիայում, Ֆրանսիայում կամ Կանադայում պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 90%), որտեղ դեֆոլտի վտանգ չկա հենց պարտքի հուսալի մարման պատճառով։

Նշենք, որ 2017 թվականին կառավարության արտաքին պարտքը աճել է շուրջ 660 մլն դոլարով, սակայն 2018 թվականին նոր արտաքին վարկերը կկրճատեն մինչև 280 մլն։ Այդպիսով, կառավարության ընդհանուր պարտքը (արտաքին և ներքին) կկազմի մոտ 6.6 մլրդ դոլար։ Եթե դրամի վերածենք մեկ դոլարի դիմաց 478,45 դրամ բյուջեի հաշվարկային արժույթով, կառավարության պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 54,1%-ը։

Լրահոս
0