00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատում միանգամից իրար են բախվել 53 ավտոմեքենա. կան տուժածներ

© StockphotoАвтодорожный знак. ДТП
Автодорожный знак. ДТП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տուժածների մի մասին տեղափոխել են Մասիսի, մյուս մասին` Արտաշատի հիվանդանոցներ։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն-Մխչյան գյուղերի վարչական տարածքում, բախվել է 53 տրանսպորտային միջոց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի և Արտաշատի բժշկական կենտրոններ։ Վթարված ավտոմեքենաները մոտ 1.5 կմ ճանապարհահատված փակել են։ Նախնական տվյալներով`վթարի պատճառը եղել է սառած ճանապարհը։

ՃՈ-ն պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս
0