00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պիպոյանը զգուշացնում է` խանութում էշի, ձիու մսի վաճառքը բացառված չէ. վերահսկողությունից դժգոհ է

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել մեդիապահոցМясоперерабатывающее предприятие
Мясоперерабатывающее предприятие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հանրության մի զգալի հատվածն այսօր վախենալով է միս գնում կամ ընդհանրապես գերադասում է առայժմ չգնել։ Այսօր նման դիտարկում է արել Բաբկեն Պիպոյանը` նշելով նաև այդ վիճակին հանգեցրած պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Խանութում վաճառվող միսը տեսքով հնարավոր չէ տարբերակել` էշի է, ձիու, թե՞ տավարի։ Այսօր լրագրողների հետը հանդիպմանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

«Ջլային կտրվածքով հնարավոր է շատ լուրջ մասնագետը կարողանա ենթադրություններ անել։ Բայց, իրականում, դա կարելի է պարզել միայն լաբորատոր պայմաններում։ Ուղղակի տարատեսակ մսերի վաճառքը պետք է բացառել պետական վերահսկողության միջոցով»,– ասաց Պիպոյանը։

Мясной пассаж - Sputnik Արմենիա
Զգուշացե՛ք, շուկայում ավելացել է կասկածելի մսամթերքը. Երևանում կանխվել է ձիու մսի վաճառքը

Իսկ պետական վերահսկողությունից Բաբկեն Պիպոյանը դժգոհ է։ Նա հիշեցնում է, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունը, տարիներ շարունակ մսի շուկայի վերահսկողության մասին խոսելիս, հայտարարում էր Գումի և Մալաթիայի շուկաներում կատարված աշխատանքների մասին։ Սակայն ավանակի և ձիու մսի վաճառքի առաջին ահազանգերը հենց այդ շուկաներից էին։ Ընդ որում, հայտնաբերողը ոչ թե ՍԱՊԾ–ն, այլ ոստիկանությունը։

«Մսավաճառն անգամ, եթե ստանա ոչ թե կենդանու ամբողջական մարմինը, այլ արդեն մասնատված փոքր կտորներ, նա ևս չի կարող տարբերակել, թե ինչ կենդանու միս է մատակարարվել իրեն»,– ասում է Պիպոյանը` հավելելով, որ մսավաճառը պարտավոր է պահանջել համապատասխան փաստաթղթեր մսի յուրաքանչյուր խմբաքանակի համար։

Իսկ գնորդին սպառողի շահերի պաշտպանը խորհուրդ է տալիս գնելիս պահանջել տվյալ օրվա ամսաթվով ուղեկցող փաստաթղթերը, միևնույն ժամանակ հավելելով, որ սա ոչ թե բացառում է խաբված լինելու հնարավորությունը, այլ ընդամենը նվազեցնում դրա հավանականությունը, քանի որ հայտնի չէ, թե խանութում առկա մսի որ մասն է փորձաքննության ենթարկվել ու փաստաթղթավորվել։

© Sputnik / Asatur YesayantsԲաբկեն Պիպոյան
Бабкен Пипоян - Sputnik Արմենիա
Բաբկեն Պիպոյան

Անդրադառնալով հարցին, թե ինչու հանկարծ հայաստանյան շուկայում հայտնվեց նման ծավալի էշի ու ձիու միս` Բաբկեն Պիպոյանը պատասխանեց. «Ասում են` քանի որ այս տարի մարզերում խոտի խնդիր է եղել, որոշ գյուղացիներ մորթում են անգամ փոքր ավանակներին ու ձիերին, որովհետև ձմռանը` խոտի դեֆիցիտի պայմաններում, դրանց պահել չեն կարող»,– ասում է նա։

Արդյունքում` ըստ Պիպոյանի` գյուղացու ծանր վիճակը, պետության անտարբերությունը, էժան ապրանք ձեռք բերելու համընդհանուր ձգտումը հնգեցնում են նրան, որ այսօր հասարակության մի ձգալի հատվածն ուղղակի վախենալով է առևտուր անում։

Լրահոս
0