00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ Ադրբեջանը ձայնի իրավունք տվեց կնոջը, Եվրոպան Վերածնունդ ապրեց

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցВстреча Д. Туска и И. Алиева в рамках заседания МИД ЕС в Брюсселе
Встреча Д. Туска и И. Алиева в рамках заседания МИД ЕС в Брюсселе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հազվադեպ է պատահում, որ ադրբեջանական մամուլի հրապարակումներից որևէ մեկը մեծ ուշադրության է արժանանում, բայց երբեմն հանդիպող գոհարների կողքով էլ անտարբեր անցնել չի լինում։ Խոսքը Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ֆուադ Իսկենդերովի հարցազրույցի մասին է։

Հայաստանի արևելյան հարևանի` ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների շարքում կա մեկը, որն իր հնարամտությամբ ամենից շատ է զվարճացնում։

Այս «լրատվամիջոցն» օրերս հարցազրույց է հրապարակել Բելգիայում ու Լյուքսեմբուրգում արտակարգ ու լիազոր դեսպան, Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ֆուադ Իսկենդերովի հետ։
Կասեք, որ ձանձրալի ու կանխատեսելի է։ Սխալվում եք։ Ավելի ճիշտ, այդքան էլ իրավացի չեք։ Հազվադեպ է պատահում, որ հարևանների մամուլի մի հրապարակումն այսքան օրինակելի ալոգիզմ լինի ոչնչի մասին։

Израильский беспилотник Heron - Sputnik Արմենիա
Բաքվի պաշտոնյաները ուշադրությունը շեղում են իսրայելական և թուրքական տեխնիկայից. փորձագետ

Սկսենք ամենասկզբից։ Հարցազրույցին նախորդող հատվածն արդեն հիացնում է տրամաբանության ու իմաստային կապի բացակայությամբ։ Խնդրեմ` վայելեք. «Վերջին ամիսներին Ադրբեջանի կառավարության ու Եվրոպայի Խորհրդի որոշ ինստիտուտների առճակատման ֆոնին, մասնավորապես` գլխավոր քարտուղար Յագլանդի աշխատակազմի հետ, պաշտոնական Բաքվի ու Եվրամիության ինստիտուտների հարաբերությունների միջև զգալի առաջընթաց է նշմարվում։ Միաժամանակ Բրյուսելի հետ ռազմավարական համագործակցությունն ընդգրկում է ոչ միայն էներգետիկան ու տնտեսությունը, այլ նաև քաղաքական ոլորտները»։

«Հարաբերություններում զգալի առաջընթացը», որ նշմարվել է «առճակատման ֆոնին», շատ ուժեղ է ասված։ Կարևորը, որ մեկից անխուսափելիորեն բխում է մյուսը, ու այդ ամենը հանգում է «Բրյուսելի հետ ռազմավարական գործընկերության», որն աշխարհում ամեն ինչ է ընդգրկում։

Ընդհանուր առմամբ պարոն լիազոր դեսպանի հարցազրույցը բավականին ձանձրալի է։ Հագեցած է ծեծված խոսքերով ու ադրբեջանցի քաղաքական գործիչների անգիր արած «տարածքային ամբողջականության» մասին արտահայտությունով։ Նրանք այդ արտահայտությունն օգտագործում են ցանկացած իրավիճակում, տեղի ու անտեղի` համառորեն չցանկանալով սովորել դրա հետ կապված այլ արտահայտություններ, օրինակ` «ժողովրդի ինքնորոշման իրավունք»։

Мегри. открытие свободной экономической зоны - Sputnik Արմենիա
Հայ–իրանական նախագիծը կրկին «պառակտել» է Բաքվի քարոզիչներին. փորձագետ

Ու երբ եվրոպական կառույցները, որոնք ոչ միայն անգիր գիտեն բոլոր այս բառակապակցությունները, այլև հասկանում են դրանց իմաստը, այդ սկզբունքներն օգտագործում են իրենց որոշումներում ու բանաձևերում, հարևաններն այդ փաստաթղթերը «հակաադրբեջանական» են անվանում։

Ձանձրալի ծեծված բառերից բացի, Իսկենդերովը նաև «հիասքանչ» մտքեր է արտահայտում։ Օրինակ` խոսում է վերջերս ստորագրված Հայաստան —ԵՄ համաձայնագրի մասին, իհարկե, բացասական երանգով, զարմանալի կլիներ, եթե այլ կերպ լիներ։ Ադրբեջանը միշտ սեփական դիրքորոշումն ունի, որն, իհարկե, ավելի լավն է, քան այլ երկրներինը։ Ահա մի մեջբերում։

«Երևանի ու Բրյուսելի միջև կնքված փաստաթուղթը մեզ համար օրինակելի չէ ու առավել ևս մրցակցության չի դրդում։ Այն ավելի շատ քաղաքական դեկլարատիվ բնույթ է կրում։ Մենք ԵՄ-ի հետ հարաբերությունների բոլորովին այլ տեսլական ունենք, որը տարբերվում է այն համաձայնագրերից, որոնք ստորագրել են ուկրաինացի, վրացի ու մոլդավացի գործընկերները։ Մենք ասոցացման համաձայնագիր ունենք, իսկ Հայաստանի դեպքում այն ավելի շատ ձևական բնույթ է կրում։ Իսկ մեր համաձայնագիրը ռազմավարական հեռանկարներով կապված երկու իրավահավասար գործընկերների սուբստանտիվ փաստաթուղթ է»։

Պարզվում է` Ադրբեջանի «սուբստանտիվ» փաստաթուղթը ուրիշների «ձևական» փաստաթղթերի նման չէ։ Ի դեպ, «սուբստանտիվը» ևս մի բառ է, որը ադրբեջանցիներն անտեղի օգտագործում են` իմաստի մեջ չխորանալով։
Սակայն հարցազրույցի ամենաարժանահիշատակ մասը ներկայացված է պարբերության վերջին նախադասության մեջ։ Եվրոպայում երևի չեն կարդացել այդ հատվածը, իսկ եթե կարդացել են, ապա հաստատ շատ են զարմացել, որ Ադրբեջանի «իրավահավասար» գործընկերն են։

Բայց Իսկենդերովն այսքանով չի սահմանափակվում։ Խորհրդային պաստառ հիշեցնող կոմերիտական դեմքի արտահայտությամբ հարվածում է մյուս եվրոպացիների ուսին. «Մենք ժողովրդավարական բարեփոխումները կյանքի ենք կոչում ոչ թե այն բանի համար, որ ինչ-որ մեկին դուր գանք։ Ադրբեջանն աշխարհիկ պետություն է, որը ինքն իրենով ձգտում է զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները։ Դրա համար ես Եվրոպան այդ առումով օրինակելի չէի համարի, թեև այնտեղ, անկասկած, լուրջ ավանդույթներ կան։ Չմոռանանք, որ մենք էլ ժողովրդավարության ամուր ավանդույթներ ունենք»։

Постная толма - Sputnik Արմենիա
ՅՈՒՆԵՍԿՕ–ն ենթարկվեց Բաքվին, բայց հայկական տոլմայի համը դրանից չի փոխվի

Եվրոպայում, իհարկե, ժողովրդավարության լուրջ ավանդույթներ կան, բայց նրանք մեզ չեն հասնի… «Վախ, ինչ գոհար է», — այս արտահայտությունը իսկապես Ադրբեջանի «ժողովրդավարության ամուր ավանդույթների մասին» է։

Ոչ, հարգելի ընթերցողներ, այսօր երգիծանքի երեկո չէ։ Այս ամենն ամենայն լրջությամբ է ասվում։ Իսկ որ ինձ չմեղադրեն, որ մեջբերումները համատեքստից դուրս եմ ներկայացնում, ահա թե ինչպես է Իսկենդերովն ապացուցում է, որ Ադրբեջանում ժողովրդավարության հին ավանդույթներ կան։ Որ ամեն տեսակ եվրոպաներն իրենց չերևակայեն։
Ես պարզապես սա այստեղ թողնեմ, վայելեք։

«Երբ 100 տարի առաջ Ադրբեջանը կանանց ձայնի իրավունք տվեց, եվրոպական երկրներից շատերը նույնիսկ չէին մտածում այդ մասին։ Եթե որևէ մեկն ուզում է այդ թեման բացասական երանգով օգտագործել, անկախ այն բանից, թե մեր երկրում ինչ գործընթացներ են ընթանում, ապա նրանք կօգտագործեն ու նպատակաուղղված կանեն դա»։
Վարագույր։ Նպատակաուղղված։ Մեկդ ջուր տվեք…

Լրահոս
0