ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Ստամբուլի Քուրուչեշմեյի Երևման Սուրբ Խաչ եկեղեցին կրկին դռներն է բացել հավատացյալների առաջ։ Այս մասին հայտնում է «Ակոս» թերթը:
Եկեղեցու վերաօծման արարողությանն իրականացրել է Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:
Մաշալյանը նշել է, որ պետք է տեր կանգնել հայկական համայնքի համար մեծ նշանակություն ունեցող եկեղեցիներին
«Մենք պետք է մեր եկեղեցիները բաց պահենք և աղոթենք: Եկեղեցիները համայնքի սիրտն են», — Մաշալյանի խոսքն է մեջբերում թերթը:
Հանդիսավոր պատարագից հետո եկեղեցու հիմնադրամի անդամ Սարո Բենքլիյանը երախտագիտություն է հայտնել եկեղեցու վերանորոգման համար ֆինանսական աջակցություն ցույց տվողներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի որոշ հայկական եկեղեցիներ վաճառվում են և կինոթատրոնների կամ սրճարանների վերածվում։