ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի- Sputnik. Ռուս ոճաբան Սերգեյ Զվերևը Instagram-ի իր էջում հայտնել է, որ իրեն շտապ վիրահատել են։
Զվերևը սուր ցավեր է ունեցել որովայնի շրջանում, և նրան հիվանդանոց են տեղափոխել։
«Եթե դուք որովայնի ցավեր ունենանք, չձգձգեք, որովհետև կարող է կույր աղիքը բորբոքված լինել… Բոլորիդ սիրում եմ։ Անչափ շնորհակալ եմ բժշկական անձնակազմին»,- գրել է նա Instagram-ում։
Սերգեյը հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել։