00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ չի կարող վերադառնալ

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցПервый зампредседателя комитета по делам СНГ и связям с соотечественниками Госдумы РФ Константин Затулин
Первый зампредседателя комитета по делам СНГ и связям с соотечественниками Госдумы РФ Константин Затулин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը, կարծում է ՌԴ Պետդումայի պատգամավորը։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանը չի կարողանում դուրս գալ այն փակուղուց, որում ինքն իրեն դրել է սեփական հռետորաբանությամբ: Երկիրը նման կերպով արգելափակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված տեսակապի ընթացքում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Встреча президентов Турции и США Тайипа Эрдогана и Дональда Трампа в Белом доме - Sputnik Արմենիա
Մի կաթիլ արցախյան մեղր Էրդողանի համար կամ Արցախի բանալին Երուսաղեմում

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լուրջ առաջընթաց չեմ կանխատեսում մոտ ժամանակում: Կարծում եմ` դա երկարատև գործընթաց է: Ներկայիս տրամադրվածության, այդ թվում և Ադրբեջանում, այդ երկրի ղեկավարության մոտ առկա տրամադրվածության պարագայում դժվար է նման բան ակնկալել»,- ասաց նա:

Նա նշեց, որ ինքն ու իր գործընկերներն այս պահին ակնկալում են, որ ապագայում հակամարտությունում չվերսկսվեն նոր սուր պոռթկումները և ռազմական գործողությունները, չլինի արյունահեղություն: Նրա համոզմամբ՝ դա ներկայիս ամենակարևոր դիրքորոշումն է, որը պետք է պահել:

«Ես Լեռնային Ղարաբաղը դիտարկում եմ որպես ինքնորոշված տարածք և հակված չեմ մտածելու, որ այն երբևէ, որևէ հանգամանքների պայմաններում կվերադառնա Ադրբեջանի կազմ: Դա, իմ կարծիքով, դեպքերի զարգացման բացարձակ անհնար տարբերակ է»,- ասաց պատգամավորը:

Զատուլինը նշեց նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցներով շատ հաճախ հնչող վիրավորանքներն ու ծայրահեղ գնահատականները որևէ կերպ չեն կարող օգնել կողմերին:

Ըստ Զատուլինի` եթե Ռուսաստանն ու Արևմուտքը վստահեն միմյանց, նրանք կկարողանան հայտարարել արցախյան հարցի լուծման մասին։

Արցախյան հակամարտությունն այն սակավաթիվներից մեկն է, որի դեպքում Ռուսաստանն ու արևմտյան երկիրները նույն մոտեցումներն ունեն։ Պատճառներից մեկը կարելի է նշել Հայաստանի հեղինակությունը, որն ընդունել է ոչ միայն Ռուսաստանը, այլև Արևմուտքը։ Դրան նպաստել է նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների նկատմամբ Հայաստանի ուշադրությունը, ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը նույնպես օգտակար եղավ։

«Սա օգնում է, որ Հայաստանի տեսակետն ընդունեն ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևմուտքում», — ասաց Զատուլինը։

Նա ընդգծեց` միջնորդների միակարծիք լինելը հակամարտության լուծման միակ ճանապարհն է։ Հակամարտության միջնորդները` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, որոշակի փուլում պարզապես կարող են հակամարտող կողմերին թելադրել կարգավորման մոդելը։ Սակայն պարտադիր կերպով արդար մոդել, որը ձեռնտու կլինի կողմերին։

Լրահոս
0