00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանի նախկին կնոջ գործը գաղտնիության շղարշով է պատված. ի՞նչ է թաքցնում Վիտալինան

© courtesy of Olga SlusarevaЖена Армена Джигарханяна Виталина Цымбалюк-Романовская в Тбилиси
Жена Армена Джигарханяна Виталина Цымбалюк-Романовская в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայային, մեղադրում են անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեջ։ Քննիչները համոզված են, որ նա պետք է պատասխան տա դերասանին թաքնված տեսախցիկով տեսանկարելու համար։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում անօրինական խուզարկություն իրականացնելու և փաստաթղթեր առգրավելու բողոքի վերաբերյալ նիստը, որ պետք է տեղի ունենար դեկտեմբերի 18-ին Մոսկվայի քաղաքային դատարանում, երեք օրով հետաձգվեց։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածով։ Վիտալինային մեղադրում են անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեջ։ Քննիչները կարծում են, որ նա ժողովրդական դերասանին նկարահանել է թաքնված տեսախցիկով, երբ նրանք դեռ ամուսնացած են եղել, իսկ հետո այդ տեսանյութերը տարածել է ԶԼՄ-ներում։

«Լրագրողները եկել էին դատարան։ Այդ ժամանակ էլ պարզվեց, որ Վիտալինայի ներկայացուցիչները Ջիգարխանյանի անձնական կյանքի մասին տեղեկությունները չբացահայտելու վերաբերյալ գրություն ունեն։ Մամուլի ներկայությունը խախտում է գաղտնիությունը», — գրում է պարբերականը։

Արդյունքում նիստի օրը տեղափոխվեց դեկտեմբերի 20-ին։ Բայց պարզ չէ` բաց կլինի ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար, թե կանցնի գաղտնիության քողի ներքո։

«Գործի բոլոր նյութերը կապված են դերասանի և նրա կնոջ մասնավոր կյանքի հետ։ Այդ պատճառով մենք պարտավոր ենք համոզված լինել, որ դերասանը դեմ չէ այդ տեղեկությունների հրապարակմանը», — լրագրողներին է ասել Վիտալինայի փաստաբան Լարիսա Շիրոկովան։

Армен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской - Sputnik Արմենիա
Աղմկահարույց բացահայտում. Ջիգարխանյանի նախկին կնոջ նենգությունները թանկ նստեցին դերասանի վրա

82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 38-ամյա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։

Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում տնօրենի պաշտոն էր զբաղեցնում, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։

Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։

Հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։

Լրահոս
0