00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավտոդիլերները տրանսպորտի նախարարությանը խոստացել են բողոքի ակցիաներ և գործադուլներ կազմակերպել

© Sputnik / Михаил Мордасов / Անցնել մեդիապահոցАвторынок
Авторынок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե նախագիծը հաստատվի, մարդիկ կընդվզեն, ոչ ոք չի կարող հստակ և փաստարկված բացատրել, թե ինչով են վտանգավոր աջ ղեկով մեքենաները։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի տրանսպորտի նախարարության աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի մասին նախագծի շուրջ իրարանցումը ոչ մի կերպ չի  հանդարտվում։ Ոմանց համար Ճապոնիայից ներկրված մեքենաներն ընտանիքը կերակրելու միջոց են, մյուսների համար` մատչելի գնով որակյալ ավտոմեքենա գնելու հնարավորություն։

Եթե որոշման նախագիծը հաստատվի, խոշոր ներկրող ընկերությունների ներկայացուցիչները, վերավաճառողները և հասարակ քաղաքացիները մտադիր են բողոքել։

Припаркованный автомобиль. Токио, Япония - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է հայերին դուր գալիս «ճապոնականը», կամ ի՞նչ ապագա կարող էին ունենալ «սխալ» մեքենաները

Նախատեսվում է, որ աջ ղեկով մեքենաների ներկրման և շահագործման արգելքն ուժի մեջ կմտնի 2018թ–ի ապրիլի 1–ից, բայց հետադարձ ուժ չի ունենա։ Տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանում օրենքով ամրագրված է աջակողմյան երթևեկությունը, և «հենց այդ պատճառով առաջարկում են թույլ տալ այն տրանսպորտային միջոցների շահագործումը, որոնք ներկրվել են մինչև 2018թ–ի ապրիլի 1–ը»։

«Ճապոնիայից ներկրված աջ ղեկով մեքենաներն ավելի հուսալի են, անվտանգ և էժան, քան ԱՄՆ–ից և այլ երկրներից ներկրվածները։ Հիմարություն է համարել, որ դրանք վթարային իրավիճակ են առաջացնում կամ դրանց շահագործումն անվտանգ չէ», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Գլոբալ Շիփինգ» ընկերության մենեջեր Մարգարիտա Մարտոյանը։

Նա վստահ է, որ եթե նախագիծը հաստատվի, մարդիկ կընդվզեն։ Ոչ ոք չի կարող հստակ և փաստարկված բացատրել, թե ինչով են վտանգավոր աջ ղեկով մեքենաները։ Մարտոյանի համար ակնհայտ է, որ այս նախագիծն ինչ-որ մեկի քմահաճույքն է կամ ինչ-որ մեկը ցանկանում է գումար վաստակել դրանով։

Sputnik Արմենիայի զրուցակիցը համոզված է, որ բողոքի ակցիաներ և գործադուլներ կլինեն, որոնք իշխանություններին կստիպեն փոխել իրենց որոշումը։ Համենայն դեպս, թույլ կտան ներկրել աջ ղեկով մեքենաներ և փոխել ղեկի դիրքը։

Пробки в Ереване - Sputnik Արմենիա
Աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերը կարող են չանհանգստանալ. պարզաբանում

«Մեր տեղեկատվության համաձայն` կան ընկերություններ, որոնք արդեն արտոնագիր են ստացել, որը թույլ է տալիս նրանց 300 դոլարով փոխել ղեկի տեղը։ Միաժամանակ, նման գործողություն անցած մեքենաները երաշխիքի տակ չեն ընկնի», – ասաց Մարտոյանը։

Մարգարիտայի հետ համաձայն է նաև Հայաստանում ճապոնական Autocom Japan ընկերության մասնաճյուղի տնօրեն Արտեմ Դավթյանը։ Նա տարակուսում է, թե ինչպես է Հայաստանում աջ ղեկով մեքենաների վտանգավորության մասին խոսակցություններ ծագել, երբ դրանք այստեղ այդքան քիչ է։

«ՃՏՊ–ների գլխավոր պատճառը ավտոմեքենա լավ վարել չիմացող վարորդներն են։ Վիճակագրության համաձայն` աջ ղեկով մեքենաների վարորդներն ավելի զգույշ են և ուշադիր, սակայն փորձառու վարորդի համար տարբերություն չկա, թե որտեղ է մեքենայի ղեկը», – ասաց Դավթյանը։

Բացի այդ, ճապոնական մեքենաները ոչ միայն էժան են և որակյալ, այլ նաև ավելի անվտանգ։

«Վստահ չեմ, որ ղեկը փոխելուց հետո մեքենան կշարունակի համապատասխանել անվտանգության չափանիշներին», – վստահ է Դավթյանը։

Թե՛ Մարգարիտա Մարտոյանը, թե՛ Արտեմ Դավթյանը նշեցին, որ իրենց ընկերությունները կաջակցեն բողոքի ակցիաներին և նույնիսկ կօգնեն ելույթ ունենալ նրանց կազմակերպիչներին։

Իր հերթին, տրանսպորտի նախարարության տրանսպորտային քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արգելքը պայմանավորված է հենց անվտանգության նկատառումներով։

«Այնպես չէ, որ աջ ղեկով մեքենաները խանգարում են, դրանք ուղղակի անվտանգություն չեն ապահովում ճանապարհներին։ Մեր նախագծի համաձայն` աջ ղեկով մեքենաների ներկրումը և գրանցումը լիովին կարգելվի։ Աջ ղեկով մեքենաների վերասարքավորումը և շահագործումը վերաբերում է միայն մինչև ապրիլի 1–ը ներկրված ավտոմեքենաներին», – ասաց Մելքոնյանը։

Հայաստանի ճանապարհներին 2017թ–ի հունվար–նոյեմբեր ամիսներին տեղի է ունեցել 3 241 վթար, որոնցից 309–ը` աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ։ Ոստիկանության վիճակագրության համաձայն`նշված շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացել է 255 մարդ, 4 774 հոգի վնասվածքներ է ստացել։ Աջ ղեկով մեքենաների վիճակագրությունը` 309 ՃՏՊ, որոնց հետևանքով մահացել է 16 մարդ, տուժել` 490–ը։

Լրահոս
0