ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Արզգիրի շրջանում տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի հետևանքով երկու մարդ է զոհվել, երկուսը տուժել են։ Նրանցից երկուսը ՀՀ քաղաքացի են:
«Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին «Բուդյոնովսկ-Արզգիր» մայրուղու վրա: «ՎԱԶ-211440» մեքենայի վարորդը, որը Հայաստանի բնակիչ էր, անհայտ պատճառներով դուրս է եկել մայրուղու երթևեկելի հատվածի հանդիպակաց գոտի, ինչի հետևանքով էլ բախվել է «ՎԱԶ-21102» մեքենային», – հայտնում է մարզի ճանապարհային երթևեկության պետական տեսչության մամուլի ծառայությունը։
Հայ վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 3 մարդ՝ 27-ամյա հայազգի և Արզգիրի 54 ու 57-ամյա բնակիչներ:
Միջադեպի հանգամանքները պարզվում են։