00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:36
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտպանների կայծակն ու դարպասապահների դժբախտությունը. ինչպե՞ս «սիմուլյանտ» Ղազարյանը լեգենդ դարձավ

© Sputnik / Долягин / Անցնել մեդիապահոցМатч на Кубок СССР между командами "Арарат" (Ереван) и "Динамо" (Киев)
Матч на Кубок СССР между командами Арарат (Ереван) и Динамо (Киев) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլայ Ղազարյանը սկսել է «Արարատում» խաղալ 1967 թվականին` առանց դաշտում իր տեղը երկար փնտրելու։ Նրան ուղարկեցին հարձակման ձախ թև, ու այդպես էլ շարունակվեց։

Պաշտպանների կայծակն ու դարպասապահների դժբախտությունը դարձած Ղազարյանը բազում հարվածներ ու ոչ ավելի պակաս գոլային փոխանցում է արել, այդ թվում` որոշիչ, այսպես ասած «ոսկյա»։ Նա, բնականաբար, մանրամասն հիշում է այն պահը, երբ ԽՍՀՄ գավաթի եզրափակիչ խաղում Իշտոնյանը հավասարեցրեց հաշիվը։

«Հենց ես էլ ստեղծեցի այդ պահը, մինչև վերջ կիևյան դարպասապահի վրա գնացի։ Նա սկսեց անհանգստանալ, բացվեց, որ դարպասը պաշտպանի, իսկ ես վերջին պահին գնդակը Իշտոյանին փոխանցեցի, որն էլ գնդակը դարպաս ուղարկեց», — հիշում է Ղազարյանն ու նրա աչքերը փայլում են հիշողություններից։

член-корреспондент Академии наук СССР Сергей Мергелян - Sputnik Արմենիա
Ովքեր ընդհատեցին Մերգելյանի թռիչքը, կամ մարդկային նախանձին` գիտական պատասխան

Նիկոլայ Ղազարյանը «Արարատում» անցկացրեց տասը տարի. տարբեր, դժվար, ուրախալի տարիներ էին։ Երջանկության ու հիասթափության պահերը փոխարինեցին միմյանց, երևի այնպես, ինչպես ցանկացած մեծ մարզիկի դեպքում։

Նրան կանչում էին և՛ Կիև, և՛ Մոսկվա, և՛ Լենինգրադ, և՛ Օդեսա։ Բնակարաններ ու մեքենաներ էին խոստանում։ Մի անգամ գրեթե ուժով ԲԿՄԱ տարան նրան ու ևս չորս հոգու` բանակում ծառայելու պատրվակով։ Այդ ժամանակ իրավիճակը փրկեցին Նիկիտա Սիմոնյանն ու Անտոն Քոչինյանը։

Իսկ 1972 թվականին ՈՒԵՖԱ-ի գավաթի «Կայզերսլաուտերն» ակումբի հետ արտագնա խաղից հետո գերմանական ակումբի ղեկավարությունը երկար ժամանակ համոզում էր նրան Բունդեսլիգա անցնել, նույնիսկ քաղաքական ապաստան էին առաջարկում, իսկ պայմանագիրը պատրաստ էին աստղաբաշխական թվերով կնքել։ Իսկ նա իրեն «Արարատից» բացի ոչ մի տեղ չէր պատկերացնում։

Ի դեպ, հենց այս է հավատարմություն կոչվում։ Դեռ մարդիկ կան, որ հիշում են` ինչ է հավատարմությունը։

Ինչ վերաբերում է այն հարցին` ինչքան ենք մենք հետ նայելով ապրելու, Ղազարյանն ասում է, որ Հայաստանում դեռ չկա ոչ ֆուտբոլով զբաղվելու ցանկություն, ոչ էլ ֆուտբոլային բարեգործության ավանդույթ։ Խաղացողների հայտնվելու համար պայմաններ չկան, այդ պատճառով էլ նրանք չեն հայտնվում։ Երբեմն Մխիթարյանի նման անձինք են ծնվում, սակայն նա բացառություն է, միայն նրան է հաջողվել համաշխարհային մակարդակի ակումբում խաղալ, մյուսներն այդպիսի թիմերին նույնիսկ չեն մոտենում։

Советский футболист Назар Петросян принимает участие в Международном турнире среди ветеранов, посвященном 85-летию футболиста и тренера Никиты Симоняна - Sputnik Արմենիա
Նազար Պետրոսյանն այդպես էլ չխաղաց «Արարատի» դեմ

Իսկ Հայաստանում խաղալը հեղինակավոր չէ, ու ֆուտբոլիստներին կարելի է հասկանալ` նրանք այստեղ գրեթե գումար չեն վաստակում։ Եվ ահա նրանք լքում են` թեկուզ ինչ-որ գումար ստանալու համար։ Ու մենք ունենք այն, ինչ ունենք։ Իսկ մանկական ֆուտբոլի մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։

«Պետք է ամեն ինչ փոխել, ֆուտբոլային կառավարման մոտեցումները… Մեզ` վետերաններիս, չեն հարցնում, եթե հարցնեին, խորհրդով էլ, գործով էլ կօգնեինք։ Իսկ ամենակարևորը ներքին առաջնությունը վերականգնելն է։ Այն գրեթե գոյություն չունի, ակումբների թիվը գնալով նվազում է։ Ազգային առաջնության լիգայում վեց թիմ կա, չգիտեմ` արդյոք աշխարհում ՖԻՖԱ մտնող այդպիսի երկիր կա՞», — բողոքում է վետերանը։

Նիկոլայ Ղազարյանը ջերմորեն է հիշում այն մարզիչներին, որոնց ղեկավարության ներքո խաղացել է։ Նրանցից մեկի մասին շատ ջերմորեն է խոսում։

Ամեն ինչ սկսեց Արտյոմ Ֆալյանից. նա հավաքեց աստղային թիմի հիմքը։ Իսկ հետո եկավ Ալեքսանդր Պոնոմարյովի ու Նիկոլայ Գլեբովի հերթը։ Վերջինը, նայելով Ղազարյանի աչքերին, հանգիստ ասաց. «Կոլյա, դու պետք է Գերդ Մյուլլերի պես խաղաս։ Այն ժամանակ այդ անունը նույնքան հեղինակավոր էր, որքան այսօր Մեսսիինը կամ Ռոնալդուինը։

Հետո եկավ Նիկիտա Սիմոնյանի ժամանակը։ Թիմը նրան բաժին հասավ արդեն սխրագործություններ անելու պատրաստ վիճակում, սակայն այդ հանգամանքը չնվազեցրեց Սիմոնյանի վաստակը. պետք էր ոչ միայն պահել ունեցածը, այլ նաև բազմապատկել, ընդ որում արդյունքը շատ արագ երևաց։

«Ինչո՞ւ «Բավարիային» պարտվեցինք, — մտորում է Ղազարյանը, — նախ` մեկ հանդիպում հաղթեցինք։ Իսկ առաջինում պարտվեցինք փորձի պակասի պատճառով, առաջին հերթին։ Այն ժամանակ «Բավարիայում» աշխարհի վեց չեմպիոն էին խաղում։ Մեկ էլ, չեմ ուզում ասել, բայց ստիպված եմ` այն ժամանակվա մարզչի` Վիկտոր Մասլովի սխալի պատճառով։ Նա լավ մարզիչ էր, սակայն ծեր էր ու հնացած մոտեցում ուներ։ Խաղի վերջին քառորդի ժամանակ մեր հարձակվողները` Մարգարովն ու Իշտոյանը, դաշտի կենտրոն չէին անցում, քանի որ նրանց թույլ չէին տալիս։ Պետք էր փոխարինել նրանց, ես ու Նազար Պետրոսյանը պահեստայինների նստարանին էինք նստած։ Նույնիսկ օգնականներն էին արդեն Մասլովին հուշում, որ նա փոխարինողներին դաշտ հանի, բայց նա այդպես էլ ոչ մի փոխարինում չարեց»։

Сборная СССР по футболу, 1971 год - Sputnik Արմենիա
Չվաճառվող հավատարմություն. ինչպես «ամենահայ ուկրաինացին» երկրորդ կյանք տվեց «Արարատ-73»-ին

Հետո Մասլովը որոշեց Ղազարյանին ու Զանազանյանին թիմից հանել` որպես սիմուլյանտների։ Հովիկը ձեռքի կոտրվածք ուներ, իսկ Ղազարյանը սրունքաթաթի սարսափելի ցավեր ուներ` ասես հաստ ասեղով ծակեին։

«Նա մեզ դուրս արեց, փաստի առաջ կանգնեցրեց, իսկ ես բժշկի մոտ գնացի, նա լավ մասնագետ էր, ի դեպ, Մասլովի հետ ընկերություն էր անում։ Բժիշկն ինձ դիմավորեց ու ասաց. «Եկա՞ր, սիմուլյանտ»։ Իհարկե, վիրավորական էր այդպիսի բան լսել, բայց խնդրեցի ռենտգեն անել։ Ոտքս տարբեր կողմերից նկարեցին, ու բժիշկը հեռախոսի մոտ նետվեց, զանգեց Մասլովին ու ասաց. «Ի՞նչ սիմուլյանտ։ Այս տղան հերոս է, նա սրունքաթաթի ճեղքվածքով ԽՍՀՄ-ի առաջնությունում ամբողջ թափով խաղում է»։ Վերջացավ նրանով, որ Մասլովը ինչ-որ գործերով Մոսկվա գնաց ու էլ չվերադարձավ. հանեցին», — հիմա Ղազարյանը ժպտում է` պատմելով այն, ինչը ժամանակին ցավ է պատճառել։

Իսկ հետո Էդուարդ Մարգարովը մարզիչ դարձավ ու ասաց. «Կոլյա, խաղա, դու ինձ պետք ես»։

Լրահոս
0