ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Ֆրանսիացի հայտնի փոփ և ռեփ երգիչ Մետր Գիմսը Սուպեր Սաքոյի և Հայկոյի «Մի գնա» մեծ տարածում գտած երգի քավեր տարբերակն է ներկայացրել, գրում է «Rapunchline»-ը։
Ավելի վաղ երգիչը հայտարարել էր, որ մտադիր է բեմ վերադարձնել իր Sexion d"Assaut խմբին։ Իր վերադարձը նա մեկնարկել է Սուպեր Սաքոյի և Հայկոյի «Մի գնա» երգի քավերը տարբերակը ներկայացնելով։
«Սա իսկական հայկական հիթ է։ Այս երգը հատկապես կհետաքրքրի ֆրանսահայերին»,-գրել է պարբերականը։
Հայկական հիթի նոր` քավեր տարբերակի պրեմիերան կկայանա 2018թ.-ին նոր` «La ceinture noire» ալբոմի թողարկման ժամանակ։ Մինչ այդ YouTube-ում հրապարակված այս փոքրիկ հատվածը մեծ դիտումներ ու հավանումներ է հավաքել։