ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին զգուշացրել են, որ հունվարից հետո նրանց աշխատավարձը 5 հազար դրամով կրճատվելու է: Սա կլինի կառավարության Ամանորի նվերը մանկավարժներին, գրում է «Ժամանակը»:
Ուսուցիչների աշխատավարձի կրճատման մասին կառավարական որոշում չկա, ուղղակի պակասեցվելու է դպրոցների ֆինանսավորումը:
«Կարծում ենք՝ սա էականորեն չի անդրադառնա մանկավարժների սոցիալական վիճակի վրա, որովհետև, միևնույն է, նրանք միս և կարագ չեն օգտագործում»,- նշված է հոդվածում: