00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը պայքարելու են տոլմայի համար․ ի՞նչ է Հայաստանը ներկայացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին

© Sputnik / Asatur YesayantsТолма
Толма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ոչ միայն չեն կասկածում, որ տոլման հայկական ուտեստ է, այլև պատրաստվում են տոլմայի փառատոնն ավելի մեծ շուքով անցկացնել։ Նախատեսվում է միջոցառումներ կազմակերպել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում և այլ երկրներում։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Խոհանոցը վեճերի, առավել ևս քաղաքական մարտերի դաշտ չէ, բայց Հայաստանը հարևանի գործողությունների պատճառով ստիպված մասնակցում է դրանց, կարծում է «Խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Постная толма - Sputnik Արմենիա
ՅՈՒՆԵՍԿՕ–ն ենթարկվեց Բաքվին, բայց հայկական տոլմայի համը դրանից չի փոխվի

Դեկտեմբերի 6-ին հայկական ավանդական տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ն որակեց ադրբեջանական կերակրատեսակ և ճանաչեց ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Օրերս «Խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» կազմակերպության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որում կոչ են արել Հայաստանի ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներին, ազգագրագետներին ու հետաքրքրված մարդկանց միավորվել ու տոլման հայկական ուտեստ ճանաչելու պատասխան հայտ ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին։

«Միասին մենք ավելի շուտ այդ հարցը կլուծենք։ Այն, ինչ պատահեց ՅՈՒՆԵԿՕ-ում ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է։ Հիմա մենք չենք պատրաստվում հարաբերություններ պարզել, այլ կոչ ենք անում բանակցությունների սեղանի շուրջ նստել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մամուլյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում պետք չէ ապացուցել, որ տոլման հայկական ուտեստ է։ Պարզաբանումը հենց «տոլմա» բառի մեջ է, «տոլի»-ն հայերեն բառ է, նշանակում է խաղողի վազ։ Հնում մսի ծեծած կտորներն ու բլղուրը խաղողի վազի մեջ էին փաթաթում։ Տոլման մատուցում էին բոլոր տոներին, թերևս ինչպես և հիմա։

«Այսօր տոլմայի պատրաստման այդ ձևը միայն Սյունիքում է պահպանվել։ Այն ամենաճիշտն է, քանի որ մսաղացով անցած միսը կորցնում է իր կառուցվածքը», — ասաց Մամուլյանը։

Фестиваль армянской толмы прошел в столице Грузии - Sputnik Արմենիա
ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը չի դառնացնի հայկական տոլմայի համը

Զարմանալի չէ, որ Հայաստանում շատ հին ժամանակներից են տոլմա պատրաստում, քանի որ երկիրը հայտնի էր իր խաղողի այգիներով և համարվում է աշխարհի հնագույն գինեգործության կենտրոններից մեկը։ Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում հայտնաբերվել են աշխարհի ամենահին գինու գործարանները, որոնք վկայում են՝ այստեղ գինի են պատրաստել ավելի քան չորս հազար տարի առաջ։ Այդ պատճառով Մամուլյանը սխալ է համարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի այն որոշումը, որ տոլման ադրբեջանական ծագում ունի։

Միաժամանակ Մամուլյանի ղեկավարած հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մտադիր են ոչ միայն պայքարել մեր ժառանգության համար, այլ հայկական տոլմայի մեծ փառատոն անցկացնել աշխարհի միանգամից մի քանի երկրներում։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումից հետո մեզ համար ոչ մի բան չի փոխվել։ Ինչպես արդեն հայտնել ենք, մենք մտադիր ենք գարնանը փառատոն անցկացնել ու մայիսը հայկական տոլմայի ամիս հռչակել», — ասաց Մամուլյանը։

Նրա խոսքով՝ փառատոներ կկազմակերպվեն Վրաստանում, Ռուսաստանում, Չեխիայում, Գերմանիայում ու մի շարք այլ երկրներում։ Հայաստանում արդեն բազմաթիվ անգամ նշել են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը ոչ մի կերպ չի ազդի ազգային ավանդույթների վրա։ Երկրի խոհարարները շարունակելու են իրենց գործն ու աշխարհին են ներկայացնելու ազգային ուտեստները, այդ թվում՝ տոլման։ Տոլմայի ավելի քան 80 տեսակ կա, որ ավելի քան հազար տարի առաջ պատրաստել են Հայաստանի տարբեր մարզերում։ Հայկական աղբյուրներում տոլմայի մասին առաջին հիշատակումը եղել է մեր թվարկության V դարում։

Լրահոս
0