ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Երևանում 50-ամյա կինն ընտանեկան վիճաբանության ժամանակ դանակահարել է 57-ամյա ամուսնում։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ձախ այտի պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 57-ամյա մի տղամարդ:
Ոստիկանությունը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը՝ ժամը 15.00-ին, Երևանի Էստոնական փողոցի 12/1 շենքի բնակարաններից մեկում։
Կինը ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ: