00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձիու և էշի միսը վաճառվել է Մալաթիայի շուկայում. Քննչական կոմիտեի բացահայտումները

© Sputnik / Asatur YesayantsМясной пассаж
Мясной пассаж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդում երեկ Երևանում հայտնաբերված էշի և ձիու մսի վաճառքի մասին։ Գումի շուկայից գողացած միսը վաճառել են Մալաթիայի շուկայում։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել երեկ Սննդի անվտանգության պաշտպանության ծառայության հրապարակած` ձիու և էշի մսի պատմությունից։ Քննիչները պարզել են, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անունը չի հրապարակվում) Գումի շուկայի մսի վաճառակետից գողացել է 210 կգ միս։ Ընդ որում, գողությունը կատարել է դեկտեմբերի 7-8-ի գիշերը։ Այս մասին նշված է Քննչական կոմիտեի կայքում։

Գողացած միսն իր «Grand cherokee» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Սեբաստիայի շուկա և վաճառել։ Անձը քննիչներին հայտնել է, որ վաճառել է ընդամենը 2 պատահական գնորդի և 1000 դրամից էլ պակաս գումարով՝ պատճառաբանելով, որ այն ձիու միս է։

Մսի վաճառակետի պահեստում քննիչները գարշահոտ, կասկածելի ծագման մսեղիքի որոշակի խմբաքանակ են հայտնաբերել։

Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները վաճառասրահի պահեստում պահված 888կգ կասկածելի ծագման միսը զննելուց հետո հայտարարել են, որ այդտեղ առկա է ավանակի և ձիու միս։

Мясной пассаж - Sputnik Արմենիա
Այս Ամանորի թրենդը. շուկայում հայտնաբերվել է էշի և ձիու միս

Տնտեսվարողի գործունեությունը կասեցվել է։ Մսից կատարվել է նմուշառում՝ փորձաքննության նպատակով։

Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ քրեական գործով տեղեկություններ են ստացվել մատակարարման աղբյուրների վերաբերյալ։

Հիշեցնենք, Գումի շուկայի մսի վաճառասրահի պահեստարանից մսեղիքի գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել էր կատարված գողությունը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, պահեստում հայտնաբերվել էր ձիու և ավանակի մսի խմբաքանակ։

Լրահոս
0