ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՊՆ-ն վստահեցնում է` ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահությունը: