ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Էլինա Մազուրը` դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ` Վիտալինա Ցիբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչը, Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» թոք-շոուի ժամանակ հայտարարել է, որ իր վրա հարձակվել են և դաժանաբար ծեծել։
«Նախանցած օրն ինձ զանգահարեց մի մարդ, ասաց, որ Օստանկինոյում է և խնդրեց ինձ գալ Սողոմոնյանի (Արմեն Ջիգարխանյանի ընկերը, խմբ.) դիմումով»։ Նա հրաժարվեց հեռախոսով ինչ-որ բան բացատրել։ Միայն ասաց` Սողոմոնյանը կարծում է, որ ես զրպարտանք եմ տարածել»,- ասել է Մազուրը։
Նա նշել է, որ իրեն խնդրել են հետը վերցնել նաև փաստաթղթերը, որոնք հաստատում են Վիտալինայի հետ կապված լիազորությունները։ Այդ մարդը նշել է իր ազգանունը։ Մազուրն առավոտյան հավաքել է փաստաթղթերը և մեկնել։ Շուտով նրա ավտոմեքենան շրջափակել են երկու ամենագնացներ, համազգեստով մարդիկ մոտեցել են Մազուրին և խնդրել են դուրս գալ ավտոմեքենայից` այն զննելու համար։
«Երբ ես հրաժարվեցի գնալ նրանց հետ, սկսեցին ոլորել ձեռքերս։ Ահա մատների հետքերը։ Ինձ ասացին, որ նստեմ հարևան ավտոմեքենան», — ասել է Մազուրը` ցույց տալով կապտուկներն ու քերծվածքները։
Նա հայտնել է նաև, որ իր կողոսկրերը կոտրված են։
Ջիգարխանյանի նախկին կնոջ` Տատյանա Վլասովայի փաստաբան Օլեգ Բարանովն ավելի վաղ հայտարարել էր, որ Էլինա Մազուրը սև ռիելթոր է։ Փաստաբանի խոսքով, Մազուրի հարուստ անցյալը թույլ է տվել, որ նա այդպիսի գործարք կատարի։
82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 38-ամյա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։
Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում տնօրենի պաշտոն էր զբաղեցնում, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։
Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։
Հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։