ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Երգիչ Մհերն իր արվեստի երկրպագուներին հայտնել է, որ որոշել է մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթի ազգային փուլին։
«Ես հայտ եմ ներկայացրել մասնակցելու «Եվրատեսիլ» մրցույթի մասնակցի ընտրության համար կազմակերպվող «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական փուլին»,- Instagram-ի ի էջում գրել է նա։
Մհերը նշել է, որ հասունացել է այն պահը, որ իր կատարած երկարատև աշխատանքով վաստակել է երկիրն աշխարհին ներկայացնելու հնարավորությունը։
«Այժմ մեծ ստեղծագործական եռանդով լցված աշխատանքներ եմ տանում եվրատեսիլյան երգի համար, որն էլ շուտով ձեզ կներկայացնեմ։ Ինձ համար, ինչպես միշտ շատ, կարևոր է Ձեր աջակցությունն ու աղոթքները,- ընդգծել է երգիչը։
Նշենք, որ ավելի վաղ Genealogy խմբի կազմում Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած Թամար Կապրելյանն էր հայտնել, որ մասնակցելու է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին։ Նա արդեն ներկայացրել է այն երգը, որի շնորհիվ փորձելու է եվրոպական բեմում ևս մեկ անգամ հնչեցնել Հայաստանի անունը։