00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավտոարշավորդ Մաթևոս Իսահակյան. «Հայաստան գալը երազանքներիցս մեկն է»

© Photo : provided by Matevos IsaakyanПилот SMP Racing Матевос Исаакян
Пилот SMP Racing Матевос Исаакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆորմուլա V8 3.5 դասի ավտովազքի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Մաթևոս Իսահակյանը, որ ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց երկրորդ տեղը, դեռ նպատակներ ունի, որոնց իրականացման համար ժամանակ է հարկավոր:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Ավտոարշավորդներն ընդհանրապես սիրում են ռիսկի դիմել, ու շատ հաճախ դա պատահում է հենց մրցումների ժամանակ: Մաթևոսն այդ առումով բացառություն չէ, սակայն ռուսաստանցի ավտոարշավորդը նշում է, որ ռիսկի դիմելն էլ սահման ունի: Եղել են ուժեղ վթարներ, բայց անվտանգության ժամանակակից միջոցները շատ են օգնել Մաթևոսին, և նա լուրջ վնասվածքներ չի ստացել: Ամենակարևորը, ըստ Իսահակյանի, արագ ու ճիշտ կողմնորոշվելն է մրցումների ժամանակ:

«Ես հինգ տարեկան էի, երբ հայրս ինձ ուղեկցեց դեպի ավտոսպորտ: Ամեն ինչ սկսվեց կարտինգից ու հետո շարունակություն ստացավ: Իսկ հիմա, ինչպես գիտեք, արդեն ֆորմուլա V8 3.5 դասի մրցումներում հանդես եկա SMP Racing թիմի կազմում» — Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Մաթևոս Իսահակյանը:

19 տարեկան ավտոարշավորդն արդեն երկրորդ տարին է` սովորում է Միլանում: Ուսանող լինելը չի խանգարում Իսահակյանին մտածել ապագա մրցումների մասին: Բայց ինչպես պարզվում է, ավտոարշավորդները մարզվում են առանց իրենց երկաթյա նժույգների։

«Մեքենաներով մարզվելը սահմանափակված է: Մենք հիմնականում մարզվում ենք` բարելավելով ֆիզիկական պատրաստականությունը»,- ասում է նա:

2017 թվականին Ֆորմուլա V8 3.5 դասի ավտովազքի մրցումներն անցկացվեցին վերջին անգամ, բայց սա չի նշանակում, որ Մաթևոսն այլևս չի մտածում ապագա մրցումների մասին։

«Միայն ես չեմ որոշում, թե որտեղ և ինչպես շարունակել կարիերաս: Կցանկանայի հանդես գալ Ֆորմուլա-2-ում, որը վերջին քայլն է մինչև Ֆորմուլա-1-ը։ SMP Racing-ը ունի հրաշալի մի նախագիծ, որում ավտոարշավորդները մրցում են դիմացկանություն դրսևորելով: Շատ ուրախ կլինեի մասնակցել այս մրցաշարերին»,- ասաց նա։

© Photo : provided by Matevos IsaakyanՄաթևոս Իսահակյան
Пилот SMP Racing Матевос Исаакян - Sputnik Արմենիա
Մաթևոս Իսահակյան

Հայազգի ավտոարշավորդը, խոսելով իր արմատների մասին, նշեց` պարզ է, որ ազգությամբ հայ է, բայց ծնվել է Մոսկվայում, իրեն ավելի շատ ռուսաստանցի է համարում: Ունի հայ ընկերներ, շփվում է նրանց հետ ու պատրաստվում է գալ Հայաստան։

«Ես դեռ Հայաստանում չեմ եղել, բայց ունեմ հարազատներ և բարեկամներ պատմական հայրենիքում: Շատ լավ բաներ եմ լսել Հայաստանի մասին: Առաջին իսկ հնարավորության դեպքում կայցելեմ Հայաստան»,- ասաց նա։

Մաթևոսը վստահեցրեց` Հայաստանը գալն իր երազանքներից մեկն է:

Լրահոս
0