ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբեր — Sputnik. Լապլանդիայից Հայաստան ժամանած Սանտա Կլաուսը սպասում է հայ մանուկներին Ձմեռային այգում գտնող մոգական փայտե տնակում։ Հեքիաթային հյուրը խոստացել է իրականացնել երեխաների ցանկություններն ու հայտնել է, որ հայ երեխաներից շատ–շատ նամակներ է ստացել։
Երկար սպասված ամանորյա ամենագլխավոր հերոս Սանտան հյուրընկալել էր հայ լրագրողներին։
«Անցած տարի մեկնելիս խոստացա երեխաներին, որ կվերադառնամ։ Իսկ այն ժամանակ եկել էի, քանի որ հայ մանուկներից բազում նամակներ էի ստացել` չորս անգամ ավելի շատ, քան Չինաստանից։ Դրա համար անհնար էր ձեզ մոտ չգալ», – ասաց Սանտան։
Բարի կախարդը նշեց, որ նա էլֆերի է ուղարկել Հայաստան, որպեսզի նրանք Երևանում կառուցեն ձմեռային այգին, տրոլների արհեստանոցն ու եղնիկների կանգառելու վայրը։
Հայ երեխաները գրում ու Սանտային շնորհակալություն են հայտնում նրա գոյության ու Ամանորին նվերներ բերելու համար ։
Երբեմն, երեխաներն այլ բաներ են խնդրում` խաղաղություն ու հանգստություն երկրում ու ամբողջ աշխարհում։ Հենց դա էր ամենաշատը հուզել Սանտային, քանի որ նա զբաղվում է աշխարհում խաղաղություն հաստատելով։
«Ես 5000 տարի է ապրում եմ այս աշխարհում ու վստահեցնում եմ ձեզ` ժամանակակից երեխաները ոչնչով չեն տարբերվում նախկինում ապրած երեխաներից», – ասաց նա` պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։
Սանտան խոստովանեց, որ հասցրել է տեսնել մեր` վարդի նման քաղաքը ու հիանալ մեր բարի, ընկերասեր ու անկեղծ երեխաներով։
«Աշխարհի բոլոր երեխաներին լավատեսություն, ժպիտներ ու բարեկեցություն եմ մաղթում։ Իսկ ժպիտն ամենակարևոր կախարդանքն է, առանց դրա աշխարհում ոչ մի լավ բան չի լինում», – հավելեց նա։
Մինչև հունվարի վերջը Սանտան ապրելու է Հայաստանում ու ուրախացնելու է հայ մանուկներին։ Իսկ հետո նա կախարդական եղնիկներին նստած Լամպանդիա կմեկնի, որտեղ նրան սպասում են հեքիաթային գրասենյակն ու նոր գործերը։