00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հասկանալ և ներել. Մորուքավոր Գալուստյանը գնդացիր է ձեռքն առել

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել մեդիապահոցШоумен Михаил Галустян
Шоумен Михаил Галустян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գալուստյանը փորձարկել է նոր զենքը, որը ներկայացված է ռազմամարտական խաղերի մեջ հայտնի, սակայն անհաջողակ Բորոդաչի («Մորուքավորի») ազդանշանով։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի երգիծաբան և «Ուտոմլյոննիե սոլնցեմ» ՈՒՀԱ թիմի նախկին ավագ Միխայիլ Գալուստյանը փորձարկել է իր նոր զենքը, որը նախատեսված է զինվորական և հատուկ ստորաբաժանումներում մարզվելու համար։ Այդ մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը։

Ռուսաստանի ռազմամարտական խաղերի ֆեդերացիայի նախագահ լինելով` Միխայիլ Գալուստյանն անձամբ է ցույց տվել, թե ինչով է մարտի լազերային իմիտացիայի համակարգը (ՄԼԻՀ) տարբերվում սթրայքբոլից (թիմային, ռազմամարտական խաղ)։ ՄԼԻՀ–ն առաջին տարին չէ որ կիրառվում է հետևակային զորքերի ուսուցման համար։

Актер Михаил Галустян - Sputnik Արմենիա
Գալուստյանը չի ուզում խորովածանոցի դեմքը լինել

Ընդ որում, Գալուստյանը «կռիվ–կռիվ խաղալու» ժամանակ որպես մականուն վերցրել էր հեռուստաէկրանին իր մարմնավորած հերոսի` պահակ Բորոդաչի («Մորուքավորի») մականունը։ Նա ցույց է տվել, թե ինչպես են չեզոքացնում մարտիկին։

«Այս պարագայում սա նախկին մարտական զենք է։ Այստեղ փուչ փամփուշտներ են տեղադրում։ Արդյունքը նման է իրական ռազմական գործողություններին։ Ի տարբերություն լազերթագի, այստեղ ավելանում է հետահարումը, պարկուճը դուրս է թռչում, վառոդի հոտ է գալիս, կրակը լավ է երևում», – պատմել է նա։

Անկախ անգնդակ կրակոցների բարձր ձայնից և միաժամանակ փամփուշտներից դուրս թռչող պարկուճներից, զենքն բացառապես լազերային անդրադարձիչի շնորհիվ է աշխատում։ Զենքը ստեղծողները որպես հիմնական տարբերություն նշում են ներդրած բարձրախոսը, վիբրո ընկալող-հաղորդող սարքը և ջերմային ընկալող-հաղորդող սարքը։

«Այդ երեք սարքերի համադրությունն է թույլ տալիս կրակն արձակելու պահին ֆիքսել կապսուլի բռնկումը», – բացատրել է «Комбаттаг-177» համակարգի մատակարար և զենքի մշակող ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Յակովլևը։

Անվտանգության կանոնների համաձայն` խաղի ժամանակ մասնակիցները պետք է հատուկ բաճկոններ հագած լինեն։ Լազերի «հարվածի» դեպքում ընկալող-հաղորդող սարքը վառվում է և տհաճ ձայն արձակում, ինչը նշանակում է, որ խաղացողը խոցված է։

Լրահոս
0