Մեծ Բրիտանիայում աղջիկը ծնվել է սրտի եզակի արատով, որի դեպքում սրտամկանները արտաքինից են լինում` կրծքի վրա։
Երեխայի մայրը արատի մասին իմացել է հղիության վերջին ամիսներին։ Ծնողներին առաջարկել են ընդհատել հղիությունը, բայց նրանք հրաժարվել են։
Փոքրիկին կոչել են Վանիլոպա` հայտնի մուլտֆիլմի հերոսուհու պատվին։
Նրան արդեն երեք վիրահատություն են արել։ Վանիլոպան 1–ին երեխան է Անգլիայում, ում հաջողվել է ապրել` ծնվելով նման արատով։