00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հինգ հայկական գլուխգործոց Ռուսաստանում, որոնց մասին յուրաքանչյուրը պետք է իմանա

© Wikipedia / PantherГосударственный музей Востока. Москва
Государственный музей Востока. Москва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայում գրեթե հինգ տարի է գործում է Արևելքի պետական թանգարանը, որտեղ պահվում է հայ նկարիչների կտավների բացառիկ հավաքածուն։

Sputnik–ի թղթակից Լև Ռիժկովը և Արևելքի պետական թանգարանի գիտաշխատող Սվետլանա Խրոմչենկոն կծանոթացնեն ձեզ հինգ գլուխգործոցի հետ, որոնք պետք է տեսնել հայկական գեղանկարչության զարգացման մասին լիարժեք պատկերացում կազմելու համար։

1. Գևորգ Բաշինջաղյան. «Բաթումի լուսնյակ գիշերով»

Գևորգ Բաշինջաղյանը (1857 – 1925) եղել է Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալակիր, ճանապարհորդել է Եվրոպայում` համաշխարհային արվեստի գոհարներն ուսումնասիրելու համար։ Նկարչի համար իսկական կուռք էր Արխիպ Կուինջին, որի նկարներից մեկը` «Լուսնյակ գիշեր Դնեպրում», 19–րդ դարի 80–ականներին դարձել է իսկական սենսացիա։ Այդ նկարը դիտելու համար մարդիկ հերթեր են կանգնել, իսկ հետո, ինչպես հիշում են ժամանակակիցները, կրկին տեսնելու համար մեկ անգամ էլ են հերթ կանգնել։

Ո՞րն է գաղտնիքը։ Այն, որ Կուինջիի կտավում լուսինը և նրա արտացոլանքը գետում իսկապես լույս են ճառագում։ Բայց ինչպե՞ս է Կուինջին դա արել։ Գաղտնիքը մինչև հիմա բացահայտված չէ։ Բաշինջաղյանը ձգտել է բացահայտել այն իր գիշերային տեսարաններում։ «Բաթումին լուսնյակ գիշերով» նկարում լուսինը նույնպես շողշողում է մեղմ, ֆոսֆորափայլ լույսով։

© Sputnik / Лев РыжковԳևորգ Բաշինջաղյան. «Բաթումի լուսնյակ գիշերով»
Пять шедевров из Армении в Московском Государственном Музее Востока - Sputnik Արմենիա
Գևորգ Բաշինջաղյան. «Բաթումի լուսնյակ գիշերով»

«Մեզ մոտ ցուցադրված է Գևորգ Բաշինջաղյանի ևս մեկ աշխատանք, – ասում է թանգարանի գիտաշխատող Սվետլանա Խրոմչենկոն,–դա հիանալի «Սևանյան տեսարանն» է` ճաճանչափայլ անխռով լուսաբացի մարմնավորումը։ Թափանցիկ օդի, ջրի, արևի լույսի տպավորություն. ահա, թե ինչ է հետաքրքրել Բաշինջաղյանին։ Նրա աշխատանքներում Կովկասը ներկայացվում է ռոմանտիկ լույսի ներքո, ինչպես Լերմոնտովի պոեզիայում։

2. Հակոբ Հովնաթանյան. «Քարաջանի դիմանկարը»

Հակոբ Հովնաթանյանը (1806-1881) Գևորգ Բաշինջաղյանի նման ապրել է Թիֆլիսում, որը 20–րդ դարի սկզբին կովկասյան Փարիզն էր։ Նա իսկական հեղաշրջում է կատարել` դառնալով առաջին հայ նկարիչը, որը նկարել է ոչ թե կրոնական, այլ աշխարհիկ թեմանով։

Հովնաթանյանը հայտնի էր ամբողջ Թիֆլիսում։ Նրա վրձնին են պատկանում սովորական քաղաքացիների, ոչ արիստոկրատիայի, այլ «երրորդ շերտի» մարդկանց դիմանկարները։ Շուտով հայտնվում է նրա սարսափելի մրցակիցը` լուսանկարչությունը։ Այն դուրս է մղել նկարչին շուկայից, և նա ստիպված է եղել մեծ տարիքում տեղափոխել Իրան։

© Sputnik / Лев РыжковՀակոբ Հովնաթանյան. «Քարաջանի դիմանկարը»
Пять шедевров из Армении в Московском Государственном Музее Востока. Акоп Овнатанян «Портрет Караджана» - Sputnik Արմենիա
Հակոբ Հովնաթանյան. «Քարաջանի դիմանկարը»

«Հովնաթանյանի բոլոր դիմանկարները փոքր են, կամերային։ Նա նկարել է առևտրականների, արհեստավորների, գիմնազիստների։ Թեև կոմպոզիցիոն առումով նրա դիմանկարները գրեթե միանման են. կերպարները նստած են 3/4 պտույտով` մուգ կոստյում, ձեռքը` նախշավոր գոտու վրա, բայց նրանք բոլորը սեփական արժանապատվության զգացումով, բնավորությամբ մարդիկ են։ Հնարավոր է` նկարիչը, երբեմն, շոյել է իր մոդելների ինքնասիրությունը։ Բայց շատ հետաքրքիր է դիտել դիմանկարները, հիանալ դետալներով, տեղափոխվել այդ ժամանակներ», – ասել է Խրոմչենկոն։

3. Մարտիրոս Սարյան. «Դիմակով ինքնադիմանկար»

Մարտիրոս Սարյանը (1880-1972) մեծագույն հայ գեղանկարիչ է։ «Դիմակով ինքնադիմանկարը» նկարվել է 1933թ–ին։ Երբ 1911թ–ին Սարյանն այցել է Եգիպտոս և այնտեղից բերել մի քանի հին դիմակ, նա դրանցով նատյուրմորտներ է նկարել, հետո էլ` ինքնադիմանկար։

© Sputnik / Лев Рыжков Մարտիրոս Սարյան. «Դիմակով ինքնադիմանկար»
Пять шедевров из Армении в Московском Государственном Музее Востока. Мартирос Сарьян «Автопортрет с маской» - Sputnik Արմենիա
Մարտիրոս Սարյան. «Դիմակով ինքնադիմանկար»

«Մեր առջև երկու դեմքի համադրություն է` կենդանի մարդու և դիմակի, որը դարերի խորքից ակնդետ հետևում է մեզ, մեր ժամանակներին։ Ի դեպ`նայում է շատ կենդանի հայացքով։ Դիմակի կողքին տեսնում ենք Սարյանին, որն աչքերը կկոցած և լարված հեռուն է նայում։ Ասես փորձում է հասկանալ, թե ինչ է սպասվում մեզ բոլորիս։ Այստեղ խաչվում են հավերժությունը և ժամանակը, մարդը և արվեստը, անցյալը և ներկան»։

4. Հակոբ Հակոբյան. «Լենինական. Փողոց»

Հակոբ Հակոբյանը (1923-2013) ծնվել է Եգիպտոսում, եվրոպական կրթություն ստացել և վերադարձել իր պատմական հայրենիք։ Մեր առջև փողոց է Լենինականում (այժմ` Գյումրի)։ Տեսարանը անմարդ է, լի թաքնված դրամատիզմով, արտահայտիչ պլաստիկ մետաֆորաներով։ Ստեղծված լինելով 1965թ–ին` նա նաև պատմական նշանակություն ունի. այժմ այդ փողոցը նույն տեսքով, ինչ նկարել է Հակոբյանը, գոյություն չունի։ Այն ավերվել է 1988թ–ի ավերիչ երկրաշարժի հետևանքով։

© Sputnik / Лев РыжковՀակոբ Հակոբյան. «Լենինական. Փողոց»
Пять шедевров из Армении в Московском Государственном Музее Востока. Акоп Акопян «Ленинакан. Улица» - Sputnik Արմենիա
Հակոբ Հակոբյան. «Լենինական. Փողոց»

«Հակոբյանը բոլորովին ուրիշ նկարիչ է, ոչ սարյանական։ Նա ավանդույթի նկարիչ է։ Դա շատ զուսպ, միատոն գեղանկարչության ավանդույթ է, բայց դրա հետ մեկտեղ` և շատ պոետիկ։ Թվում է` ռացիոնալ կառուցված տեսարաններ, բայց ներսում այնքան սեր և ջերմություն, աշխարհի փխրունության և չերևացող գեղեցկության զգացողություն»։

5. Մարտին Պետրոսյան. «Արարատ»

Միագույն գեղանկարչության ավանդույթը շարունակել է Մարտին Պետրոսյանը (ծնվել է 1936թ–ին)։ Նա հիրավի էպիկական մասշտաբի նկարիչ է։ Պետրոսյանը նկարազարդել է հայկական առակներ, նկարել նատյուրմորտներ, դիմանկարներ։ «Արարատը» նկարիչի գլխավոր կտավներից է։

© Sputnik / Лев РыжковՄարտին Պետրոսյան. «Արարատ»
Пять шедевров из Армении в Московском Государственном Музее Востока. Мартин Петросян «Арарат» - Sputnik Արմենիա
Մարտին Պետրոսյան. «Արարատ»

«Մենք սովոր ենք տեսնել Արարատի գունեղ պատկերներ։ Իսկ Պետրոսյանի մոտ այն զուսպ է, միագույն, կառուցված մոխրականաչավունի, մոխրադարչնագույնի նրբագույն երանգների վրա։ Դա բնական տեսարան չէ, բայց նա հիանալի հաղորդում է ներդաշնակության, վեհության և հայկական լեռնային լանդշաֆտի զգացողությունը, որով պարուրված է Արարատը», – ասել է Խրոմչենկոն։

Լրահոս
0