00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարձրագույն կրթությունը Հայաստանում. նոր օրենքը հեղափոխություն է խոստանում

© Sputnik / Asatur YesayantsПервое сентября. Первокурсники
Первое сентября. Первокурсники - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը քննարկել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հայկական բուհերի ուսանողների, ռեկտորների, դասախոսների ու ոլորտի ներկայացուցիչների հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը երկրի ու ոլորտի համար հեղափոխական նշանակություն ունի, այսօր լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Նրա խոսքով` արդեն արդարադատության նախարարության կայքում կարելի է ծանոթանալ նոր օրենքի ամբողջական տեքստին։

Студенты - Sputnik Արմենիա
Հայաստանում ծանրաբեռնված ուսանողների համար կրթության ժամկետը «փոփոխական» կլինի

«Օրենքը շատ լուրջ հիմնադրույթներ է պարունակում իր մեջ, այն արմատական փոփոխություն է բերում բարձրագույն կրթության փիլիսոփայության մեջ: Սկզբունքային կարևոր մի հարց կա այստեղ՝ կենտրոնում ուսանողն է, որը պետք է բակալավրական կրթության համար ստանա, ասենք, 250 միավոր, և դա պետք է ստանա ազատ շրջագայության միջոցով», – ասաց նախարարը` մինչ օրինագծի քննարկման սկիզբը։

Եվս մեկ փոփոխություն տեղի կունենա բուհերի ֆինանսավորման հարցում, ասաց Մկրտչյանը։ Այդ բարեփոխումը ենթադրում է, որ պետական ու մասնավոր ուսումնական հաստատությունների միջև գումարը հավասարաչափ կբաշխվի։

Բացի այդ` փորձ է արվելու գնալ մեկ այլ ձևաչափի՝ ունենալ նախաբակալավրիատ. դրանք մասնագիտական բակալավրիատներն են: Փորձ է արվելու սինթեզել միջին մասնագիտական ու կարճաժամկետ բակալավրիատը, որից հետո երիտասարդը կկարողանա ստանալ կոնկրետ մասնագիտություն», – ասաց Մկրտչյանը` հավելելով, որ օրենքը ընդունելուց հետո երեք տարվա ընթացքում մասնագետներին քրտնաջան ու բարդ աշխատանք է սպասվում։

Իր հերթին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Հայկ Զաքարյանը նշեց, որ այս օրինագիծն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։

«Ինչ վերաբերում է ասպիրանտուրային, ապա մարդիկ, որոնք համապատասխան աստիճան են ստացել` գիտության թեկնածու են, եվրոպական գիտությունն ավելի հասանելի կլինի», – ասաց նա` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Սակայն կան կետեր, որոնք մտածելու առիթ են տալիս, հավելեց Զաքարյանը։

«Օրինակ` հայկական բուհերում անվճար հիմունքներով մագիստրատուրա ընդունելության ժամանակ նախապատվություն է տրվում բուհի ուսանողներին, իսկ հետո արդեն այլ բուհերի ուսանողները կարող են պայքարել թափուր տեղերի համար», – ասաց նա։

Հայկ Զաքարյան
Обсуждение нового законопроекта O высшем образовании в Армении - Sputnik Արմենիա
Հայկ Զաքարյան

Զաքարյանի խոսքով` այդ դեպքում խնդիր է առաջանում։ Օրինակ` եթե լավ գնահատականներով ուսանողն ուզում է փոխել բուհը կամ մասնագիտությունը, ապա նա գրեթե շանսեր չունի։

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքը կոչված է հայկական բուհերն ավելի ազատ, իսկ համալսարանային համակարգն` ավելի անկախ դարձնել, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Լևոն Մկրտչյանը։

Նոր օրինագիծը նախատեսում է, որ համալսարանների գիտխորհուրդները չպետք է քաղաքականացված լինեն։ Այսինք` քաղաքականությամբ զբաղվող անձիք չեն կարող ակադեմիական պաշտոններ զբաղեցնել։ Նոր օրենքի համաձայն` կկարգավորվեն բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման հետ կապված հարցերը։

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրինագիծը առաջիկայում ներկայացվելու է կառավարության քննարկմանը։

Լրահոս
0