Ռուսական ռազմական խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովկինը հայտնել է, որ սկսել է դուրս բերել զորքը` 25 թռչող սարքով, որից 23-ը տարատեսակ ինքնաթիռներ են, երկուսը` ուղղաթիռ։ Ռուսական զորակազմում ընդգրկված են նաև ՌԴ ռազմական ոստիկանության ջոկատը, հատուկ նշանակության ջոկատը, ռազմադաշտային հոսպիտալի ու ականազերծման կենտրոնի ջոկատները։
Պաշտպանության և անվտանգության դաշնային խորհրդի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևի խոսքով` խոսքը զինվորականների ամբողջական դուրս բերման մասին չէ, այլ միայն խմբավորման կրճատման։ Հմեյմիմում կմնան ավիացիան, ՀՕՊ-ը, նաև ինժեներական զորքերը։