ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի հաղորդավար ու շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ամբողջ երեկոն անցկացրել է դստեր հետ խաչբառ լուծելով։ Պատճառն այն է, որ հարցերից մեկը հուզել է Մարտիրոսյանների ընտանիքին։ Լևինան այդ մասին գրել է Instagram-ի իր էջում։
«Սա հայտնի ամսագրում զետեղված սկանվորդն է։ Այս պարբերականի խմբագիրները մեգապրոֆեսիոնալ են։ Կարող են հետաքրքրություն շարժել։ Երեկ աղջկաս հետ մի ամբողջ երեկո նստեցինք այս սկանվորդի առաջ ու չկարողացանք պատասխանել մեզ համար շատ կարևոր մի հարցի»,- գրել է Լևինան։
Նա դիմել է իր էջի բաժանորդներին` խնդրելով մասնագիտության ընտրության հարցում օգնել դստերը։
Գարիկն ու Ժաննան ծանոթացել են 1997 թվականին Սոչիում, ամուսնացել` 1998-ին, ունեն երկու զավակ` աղջիկ և տղա։