ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. 2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Ռուսաստանից Հայաստան է այցելել շուրջ 280 հազար զբոսաշրջիկ, հայտնում է ՏուրՍտատ գործակալությունը։ Այս ցուցանիշը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 32%–ով։
Ռուսաստանից արտագնա զբոսաշրջության ամենամեծ պահանջարկ վայելող ուղղությունների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը և հայտնվել Չերնոգորիայի (288 հազար մարդ) և Իսրայելի (256 հազար մարդ) միջև։ Հայաստանի հարևան Վրաստանն ու Ադրբեջանը համապատասխանաբար զբաղեցրել են 10-րդ և 16-րդ հորիզոնականները` 802 հազար և 567 հազար զբոսաշրջիկ ցուցանիշով, Իրանն ավելի համեստ արդյունք է արձանագրել` վարկանիշում այն տեղ չի գտել։
Ամենամեծ պահանջարկ ունեցող ուղղությունը Թուրքիան է` 3 մլն 944 հազար զբոսաշրջիկ (հունվարից սեպտեմբեր ներառյալ)։ Այս ցուցանիշն 8 անգամ ավել է 2016 թվականի առաջին 9 ամիսների թվից։
Երկրորդ տեղում է Աբխազիան (շուրջ 3.5 մլն մարդ), զգալի հետ մնալով, լավագույն ուղղությունների եռյակը փակում է Ֆինլանդիան (2,48 մլն)։