00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունները չեն ցանկանում իրենց սահմանափակել. ինչպե՞ս վարվել պետական պարտքի հետ

© Photo : Wall BoatДеньги
Деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի իշխանությունները նոր մոտեցում կցուցաբերեն. այսուհետ կառավարությունը կկարողանա վարկերը ծախսել միայն խիստ կանոններով։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Բյուջետային համակարգի նոր փոփոխությունները կօգնեն Հայաստանին հավասարակշռել ծախսերն ու պետական պարտքի չափը։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` ներկայացնելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։

Պետական պարտքի Մաաստրիխտի չափանիշները (որոնք իրենց համար ընդունել են Եվրոպական, իսկ հետո` Եվրասիական միության երկրները) շատ «ձիգ» են կապում բյուջեն։ Տնտեսական աճի դանդաղ տեմպերի պայմաններում պետք է «թուլացնել» այդ կանոնները, կարծում է ֆինանսների նախարարությունը։

ՀՀ պետական պարտք - Sputnik Արմենիա
Հայաստանի պետական պարտքը. ինչքա՞ն է վճարելու մեր պետությունը

Ներկայիս կանոնների համաձայն` եթե պետական պարտքը ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 50%–ով, ապա դեֆիցիտը նախորդ 3 տարիների ՀՆԱ-ների նկատմամբ 3 տոկոսը պետք է չգերազանցի։ Եթե պարտքը գերազանցում է 60 %-ը, ապա պետք է մոռանալ նոր վարկերի մասին։

Սակայն կյանքը ցույց տվեց, որ պետք է սահմանափակել ոչ թե չոր թվերն, այլ ծախսերի քաղաքականությունը, ընդգծեց նախարարը։

Այդ պատճառով օրինագծում առաջարկվում է կանգ առնել 40% ցուցանիշի վրա։ Այդ դեպքում բյուջեի կապիտալ ծախսերը պետք է լինեն ավելի, քան պակասորդը, քանի որ այդ ծախսերը (ճանապարհների, էլեկտրացանցերի, ոռոգիչ ջրանցքների շինարարությունը և այլն) ապագա տնտեսական աճի հիմք են համարվում։

Եթե պարտքը գերազանցում է 50%–ը, ապա ընթացիկ ծախսերը պետք է սահմանել ՀՆԱ աճից որևէ տոկոսով (օրինակ, 1,5%) ավելի ցածր, եթե գերազանցում է 60%–ը, ապա ավելի ցածր (օրինակ, 2,5%)։ Այդ թվերը Արժույթի միջազգային հիմնադրամի խորհուրդ տված թվերն են։ Իսկ ազգային կանոնները կսահմանի ոչ թե օրենքը, այլ կառավարության որոշումը։ Այն առաջիկայում կընդունվի։

Բացի այդ` 60%–ը գերազանցելու դեպքում կառավարությունը ստիպված է լինելու խորհրդարանում հաշվետվություն տալ, թե ինչպես է այն պատրաստվում վերադառնալ 50%–ի շեմին։

Բայց «60+%»–ը ընդունելի կլինի, եթե այն խելամտությունն է թելադրում։

«Եթե մենք, օրինակ, վարկով ճանապարհ ենք կառուցում ու քիչ է մնացել, ապա հիմարություն է չկառուցել վերջին մեկ կիլոմետրը միայն այն պատճառով, որ պետական պարտքն անցել է 60%.–ի շեմը։

Իհարկե, հարց կառաջանա` ինչքան կարող է այդ ժամկետը լինել, կարելի՞ է արդյոք այն 15–20 տարով ու ավելի ձգձգել։ Թույլատրելի ժամկետները ևս կքննարկեն», – հավելեց նա։

Այդ բյուջետային կանոնները չեն կիրառվի արտակարգ դեպքերում. խոշոր աղետների, ռազմական գործողությունների կամ գլոբալ ֆինանսական ճգնաժամերի ժամանակ։

Նշենք, որ 2017 թվականին կառավարության արտաքին պարտքը աճել է գրեթե 660 միլիոն դոլարով, սակայն 2018 թվականին նոր արտաքին վարկերը կկրճատեն այն 280 միլիոնով։ Այսպիսով` կառավարության գումարային պարտքը (արտաքին ու ներքին) կկազմի մոտ 6,6 միլիարդ դոլար։ Դրամային փախանցմամբ (478,45 դրամ մեկ դոլարի դիմաց տարադրամի արժույթով) կառավարության պարտքը կկազմի ՀՆԱ–ի 54,1%։

Լրահոս
0