ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը միանգամից 18 հորիզոնականով բարձրացել է http://digital.diplomacy.live/ddr17/ թվային դիվանագիտության վարկանիշում` 52-րդ տեղից տեղափոխվելով 34-րդ հորիզոնականը։
Վարկանիշը գնահատել է 2017 թվականի 11 ամիսների ընթացքում աշխարհի մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների կատարած աշխատանքը։
Վարկանիշ կազմողները գնահատել են ԱԳՆ թվային ռեսուրսների բովանդակությունը, նրանց թափանցիկությունը, անվտանգությունը, լսարանի վրա ազդելու 166 ցուցանիշները (ավելի կոնկրետ, թե որքանով է իրենց ռազմավարությունը հասարակության հետ կապերի առումով ինովացիոն կամ, հակառակը` ագրեսիվ և միապաղաղ)։
Լավագույների հնգյակում են Ֆրանսիան, Ռուսաստանն ու Վատիկանը։
Թուրքիան զբաղեցրել է 40-րդ տեղը (իջել է 25–րդից), Ադրբեջանը` 47-րդ (բարձրացել է 73-րդից)։