00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է քաղցկեղը «երիտասարդացել» Հայաստանում. մասնագետների մեկնաբանությունները

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցМедцентр ДВФУ приступил к ПЭТ-диагностике пациентов
Медцентр ДВФУ приступил к ПЭТ-диагностике пациентов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջատար համաշխարհային մասնագետները դժվարանում եմ միանշանակ պատասխանել` ինչու են ուռուցքաբանական հիվանդությունները տարեցտարի «երիտասարդանում»։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Ուռուցքաբանական հիվանդությունների «երիտասարդացումը» արդիական է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժանմունքի վարիչ Հովհաննես Վարդևանյանը։

Նրա խոսքով` հիմա արդեն 25-35 տարեկան հիվանդներ կան, որոնց մոտ կրծքագեղձի կամ վահանաձև գեղձի ուռուցք է հայտնաբերվել։

«Շատ երիտասարդ տարիք է։ Հաշվի առնելով ժամանակակից ախտորոշման հնարավորությունները` մենք պարզապես պարտավոր ենք զգոն լինել, պարբերաբար ստուգումներ անցնել», — ասաց նա։

Վարդևանյանի խոսքով` վերջին տարիներին Հայաստանում ավելի հաճախ է վահանաձև գեղձի ուռուցք ախտորոշվում։ Բայց միաժամանակ, ինչպես նշեց ճառագայթաբանը, բուժումից հետո մարդը կարողանում է լիարժեք կյանքով ապրել։

Ուռուցքային հիվանդություններն ու նախաքաղցկեղային վիճակը կարելի է ժամանակին ախտորոշել, եթե յուրաքանչյուր մարդ հոգ տանի իր առողջության մասին, կարծում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

«Բնակչությունը պետք է իմանա, որ այդ խորամանկ հիվանդությունը կարելի է հաղթահարել։ Այդ առումով խնդիրը մեծ էր, բայց գործադրած ջանքերի շնորհիվ մենք որոշակի արդյունքների հասանք։ Մեր հասարակությունն ավելի տեղեկացված դարձավ ու ավելի մեծ ուշադրությամբ սկսեց վերաբերվել սեփական առողջությանը», — ասաց Հակոբյանը։

Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
«Գարդասիլը» չեն փորձաքննի, պատվաստումները չեն դադարեցնի. նախարարության պատասխանը

Կենտրոնի հաճախորդների մոտ 1/3-ը երիտասարդներ են։ Հակոբյանի խոսքով` բժիշկի պետք է դիմել նաև այն դեպքում, երբ մարդն առողջ է ու գանգատներ չունի։

«Տարվա մեջ ընդամենը մեկ անգամ պետք է զննում անցնել` համոզվելու համար, որ դու առողջ ես… Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է 7500 կնոջ կյանք փրկել։ Այսօր մոտ 200 մարդ ամեն օր մեր կենտրոն են այցելում, ինչը վկայում է, որ մարդկանց մտածելակերպը փոխվել է, բժշկի կաբինետի այցելության մշակույթը` ևս։ Բացի այդ ուզում եմ հատուկ նշել, որ մեզ մոտ գալիս են նաև հեռավոր գյուղերից», — ասաց կենտրոնի տնօրենը։

Գյուղեր են այցելում նաև կենտրոնի բժիշկները (արդեն 349 անգամ)։ Այդ այցելությունների շրջանակում 27658 մարդ անվճար զննում է անցել։

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Մարինա Ոսկանյանը նշեց, որ հայուհիները սկսել են ավելի հաճախ այցելել կանանց խորհրդատվության կաբինետ։

«Ցանկալի է ամեն տարի զննում անցնել` կանխելու համար արգանդի վզիկի ու կրծքագեղձի քաղցկեղը։ Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղը մինչև այսօր էլ արդիական խնդիր է, ու մեր երկրում շարունակում են այդ հիվանդությունից մահանալ։ Մենք կարող են արգանդի վզիկի քաղցկեղն ախտորոշել վաղ շրջանում կամ նույնիսկ նախաքաղցկեղային շրջանում։ Իսկ այդ շրջանը կարող է տևել մեկ տարուց մինչև տասը տարի», — ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով` արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ վաղ սեռական կյանքը, հաճախակի աբորտները, սոցիալական վատ պայմանները, սեռական ճանապարհով փոխանցվող վարակները։ Արգանդի վզիկի քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ (35-37 տարեկան)։

Ինչպես նշեց բժիշկը, չարորակ ուռուցք հայտնաբերելուց հետո կնոջը պետք է վիրահատել, որից հետո նա նույնիսկ կկարողանա ծննդաբերել։

Լրահոս
0