ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Spice Girls խմբի նախկին անդամ Մելանի Բին, որ հանդիպում է Լոս Անջելեսում հայտնի ոճաբան Հարի Մադաթյանի հետ, կատարում է Սիրուշոյի և Sebu-ի «Վույ աման» երգը։ Մելանին Instagram-ի իր էջում հրապարակած տեսանյութը նվիրել է Սիրուշոյին։
«Իմ թանկագին, զարմանալի ընկերուհի Սիրուշո։ Դու միշտ իմ մտքում ես, եթե անգամ հեռու ես ինձնից։ Ինչպես մենք հայերեն ենք ասում, վույ, վույ, վույ աման»,- գրել է Մելը։
Երգչուհին այս տարվա սկզբին բաժանվել էր 42 տարեկան Ստեֆան Բելաֆոնտից և հանդիպում է ոճաբան Հարի Մադաթյանի հետ։ Մել Բին ունի երեք դուստր. 18 տարեկան Ֆենիկսը ծնվել է Ջիմ Գալզերի հետ ամուսնությունից, 10 տարեկան Էնջելը` դերասան Էդդի Մերֆիի, իսկ 6 տարեկան Մեդիսոնը` Ստեֆանի հետ ամուսնությունից։
ԶԼՄ-ների տվյալով, Հարին սովորել է ԵՊՀ-ում, իսկ այսօր Բևեռլի Հիլզի գեղեցկության սրահներից մեկի սեփականատերն է։