Ծովափնյա Բաթում քաղաքի բնակելի տներից մեկում պայթյուն է որոտացել։ Sputnik Գրուզիան կադրեր է ներկայացնում դեպքի վայրից։
Եռահարկ շենքում տեղի ունեցած պայթյունից հինգ մարդ է տուժել։ Շենքի մի մասը փլվել է, բեկորները վնասել են մոտակայքում կայանած ավտոմեքենաները։ Հարևան տների պատուհանները կոտրվել են պայթյունի ալիքից։ Նախնական տվյալով, պատճառը բնական գազն է եղել։ Ոստիկանությունը հետաքննությունն է իրականացնում, քրեական գործ է հարուցվել։