ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnk. Genealogy խմբի կազմում Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած Թամար Կապրելյանը մասնակցելու է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, և նա արդեն ներկայացրել է այն երգը, որի շնորհիվ փորձելու է եվրոպական բեմում ևս մեկ անգամ հնչեցնել Հայաստանի անունը։
«Այսօր ներկայացրի «Դեպի Եվրատեսիլի» մեր երգի վերնագիրը»,– Facebook սոցիալական ցանցում գրել է նա` նշելով, որ երգը կոչվում է «Թույն առինք»։
Ավելի վաղ հարցազրույցներից մեկում նաև ասել էր, որ երգը հանկարծակի հայտնված սիրո մասին է. դա այնպիսի սեր է, երբ չգիտես էլ՝ լա՞վ է քեզ համար, թե՞ վատ:
Նա նշել է, որ երգի ստեղծման գործընթացում ներառված են Սեբու Սիմոնյանը, Դեր Հովան, «Նվակի» երգահանները: Գեղարվեստական ղեկավարը Արթուր Գուրունլյանն է:
Թամար Կապրելյանը 2015 թ-ին Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացրել էր Genealogy խմբի կազմում: