Կարինե Աճեմյան
Զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը վճարելով։ Նման փոփոխություն են առաջարկել նախագծի հեղինակները օրենքի քննարկումներից հետո` լրամշակման արդյունքում։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է նախագծի համահեղինակ, պատգամավոր Կարինե Աճեմյանը։
«Բազմաթիվ նամակներ ենք ստացել այս ընթացքում, հեռախոսազանգեր։ Բայց որևէ մեկից չեմ լսել որևէ գումարային առաջարկ։ Այս մարդիկ միայն խոսում էին մի բանի մասին` ե՞րբ եք ընդունելու օրենքը, որ մենք կարողանանք հնարավորությունից օգտվել»,– ասում է Աճեմյանը։
Նրա խոսքով, հայրենիք գալու ցանկություն ունեցողները շատ են, և գումարի չափը խոչընդոտ չէ։