Գեղեցկության շքերթ Երևանում. ովքեր են այս տարվա թոփ մոդելները
Գեղեցկության շքերթ Երևանում. ովքեր են այս տարվա թոփ մոդելները
Sputnik Արմենիա
Դեկտեմբերի 10-ին Երևանում անցկացվեց «Թոփ մոդել ԱՊՀ 2017» մրցույթը, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ԱՊՀ ու Բալթյան երկրների գեղեցկուհիները։ 21... 11.12.2017, Sputnik Արմենիա
Դեկտեմբերի 10-ին Երևանում անցկացվեց «Թոփ մոդել ԱՊՀ 2017» մրցույթը, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ԱՊՀ ու Բալթյան երկրների գեղեցկուհիները։ 21 գեղեցկուհիներից լավագույնը ճանաչվեց Ռուսաստանը ներկայացնող Յանա Ռուբցովան։
Մրցույթի երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Յանա Ռուբցովայի հայրենակցուհի Անաստասիա Ռուբանովան, երրորդ գեղեցկուհին հայ մոդել Սրբուհի Ավանեսյանն էր, չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրին Սաբրինա Ասանշոևան (Տաջիկստան) և Եկատերինա Ստրախովան (Ռուսաստան)։
Սրբուհուց բացի մրցույթում ելույթ ունեցան ևս երկու հայ գեղեցկուհիներ՝ Մարթա Բաղդասարյանը (ամենոճային մոդել տիտղոսակիր) և Սեդա Սարգսյանը, որը մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցն էր (15 տարեկան)։ Սեդան հաղթեց «Նոր դեմք» անվանակարգում։