00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու բրենդ, թե՞ քաղաքապետի բիզնեսների գովազդ

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու բրենդ
Գյումրու բրենդ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկար քննարկումներից հետո Գյումրին վերջապես «բրենդավորվեց»: Թեև քաղաքի իսկական գովազդը բարեկարգ փողոցներն ու բարձրակարգ սպասարկում ունեցող հյուրանոցներն են։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Այսուհետև Գյումրին աշխարհին կներկայանա սև, կարմիր ու նարնջագույն, Գյումրի բառի լատինատառ G տառի տեսքով: Հայրաքաղաքի բրենդավորման գործն իր ուսերին առած Deem Communications PR և մարկեթինգային ընկերությունը վստահեցնում է՝ Գյումրու  բրենդը կօգնի քաղաքի  կերպարն ու զարգացման հեռանկարները  յուրովի ներկայացնել  աշխարհին:

«Մենք ընտրել ենք լատինատառ Գյումրին (GYUMRI), այն սիմվոլով ենք ներկայացնում, որպեսզի կարողանանք քաղաքի պատմությունը ներկայանալի դարձնել նայողին և լսողին»,- նշում է Գյումրու  բրենդավորման ծրագրի ղեկավար Րաֆֆի Նիզիլբյանը։

День города Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրու օրն արժե 8 միլիոն դրամ. գյումրեցիները սպասու՞մ են այդ օրվան

Սիմվոլներից առաջինը՝ G-ն, Սև Բերդն է` որպես ճարտարապետության սիմվոլ, երկրորդը՝ Y-ն՝ չեմպիոնների քաղաք, U-ն խորհրդանշում է գարեջուր, M տառը ներկայացնում է տեխնոլոգիական կենտրոնի շենքը, R տառն` արվեստ և արհեստ, իսկ I-ն երեք հատկանիշ ունի՝ մեկը հումորն է, 2–րդը բարբառը, մյուսը մարդիկ են։

Գյումրու բրենդի մշակման և առաջխաղացման ծրագիրը նախաձեռնող ու իրականացնող ընկերությունն աշխատանքն անում է Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի համագործակցությամբ:  Բրենդի մշակման համար հիմք են հանդիսացել քաղաքի պաշտմամշակութային  ժառանգության, տնտեսության, բիզնես միջավայրի և այլ  ոլորտների վերաբերյալ ուսումնասիրությունները: Ծրագրի շրջանակում ստեղծվել էր աշխատանքային խումբ' կազմված տարբեր ոլորտների ներկայացուցիչներից, որոնք խորհրդատվության և  փորձագիտական կարծիք են տրամադրել: 

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու բրենդ
Логотип Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրու բրենդ
Չնայած  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Գյումրու նորաստեղծ  բրենդին գնահատական չտվեց, բայց կարևորեց Գյումրու բրենդավորումը, հատկապես որ, ըստ քաղաքապետի, պետությունները, քաղաքները ճանաչում են բրենդի միջոցով: Ի դեպ, շատ գյումրեցիների կարծիքով այս ամենն ուղիղ կապ ունի քաղաքապետի հետ՝ սիմվոլներից առաջինը՝ G-ն, Սև Բերդն է, որ պատկանում է  քաղաքապետի որդուն, իսկ գարեջրի մասին խոսելն ավելորդ է։ «Գյումրի» գարեջրի սեփականատերը քաղաքապետի ընտանիքն է:

Եթե  նախաձեռնության հեղինակները կատարված աշխատանքից շատ գոհ են, ապա հասարակ գյումրեցու համար քաղաքի բրենդավորման կարիքը չկար՝ հատկապես, ըստ նրանց, ասվածը ո՛չ նորություն է, ո՛չ է դրանով պետք է Գյումրին զարգանա։ Գյումրեցին ինքն էլ գիտի՝ մշակույթի, ճարտարապետության ու սպորտի քաղաք է, իսկ քաղաքը զարգացնել ու զբոսաշրջիկին քաղաք  բերել պետք է ոչ թե լատինատառ G տառով, այլ քաղաք տանող ու քաղաքի բարեկարգ ճանապարհներով, բարձրակարգ սպասարկում ունեցող ու վերանորոգված օդանավակայանով ու երկաթուղով և, վերջապես, մաքուր քաղաքի շնորհիվ: Գյումրու համար բրենդը հենց գյումրեցին է:

Լրահոս
0