ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին ձերբակալվել է Կիևում: Այս մասին գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն գրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում:
Սահակաշվիլու համախոհները պատրաստվում են վրաններ խփել քննչական մեկուսարանի մոտակայքում, որտեղ նա պահվում է, և հերթապահություն իրականացնել։
Սահակաշվիլու փաստաբան Ռուսլան Չերնոլուցկու խոսքով՝ քաղաքական գործիչը, ով գտնվում է ժամանակավոր մեկուսարանում, անժամկետ հացադուլ է հայտարարել: