00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օտարերկրացու աչքերով. հայկական լեռներն ու ջազը կանչում են էքստրիմի սիրահարին

© Armenian GeographicГора Айрикар, Армения
Гора Айрикар, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծաղկաձորը լեռնադահուկային մարզաձևի և էքստրեմալ սպորտի սիրահարների համար իրական դրախտ է: Մոսկվաբնակ Եկատերինա Ֆոմիչևան աշնանային մեկշաբաթյա արձակուրդն անցկացրել է Հայաստանում և այժմ երազում է այստեղ վերադառնալ ձմռանը` լեռներում սնոուբորդով սահելու համար:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Դամբարանները, վանական խցերը, քարանձավներում գտնվող վանքերը, որոնք հենց ժայռի մեջ են փորված, և այնտեղ հազիվ է արևի ճառագայթ թափանցում, ինչպես նաև Հայաստանի կախարդական բնությունը ոգեշնչել են Մոսկվայից Հայաստան ժամանած ճանապարհորդ Եկատերինա Ֆոմիչևային: Իր տպավորությունների մասին աղջիկը պատմել է Sputnik Արմենիային:

Ամենից շատ նրան զարմացրել են հայկական լեռներն ու ժայռերը: Աղջիկը պատրաստ է կրկին Հայաստան գալ, այս անգամ Ծաղկաձոր այցելելու համար: Եկատերինան սահում է սնոուբորդով և մագլցել է սովորում Մոսկվայի ժայռամագլցման կենտրոններում:

Публикация от Ekaterina (@katyafomicheva) Ноя 22 2017 в 3:17 PST

«Ընդհանրապես, ես վաղուց եմ սնոուբորդով զբաղվում, տարբեր երկրներում եմ եղել, տարբեր բարձունքներ հաղթահարել: Քանի տարի է` ուզում եմ Ծաղկաձորը «ստուգել», բայց դեռ տեղ չեմ հասել: Պետք է այս տարվա վերջին արձակուրդս «ծախսեի»: Մոսկվայում ցուրտ էր, խոնավ, և ես որոշեցի ավելի տաք տեղ գտնել, որտեղ հասնելու համար շատ ժամանակ չի պահանջվի և նայելու բան կա: Հայաստանում հիանալի բնություն կա` դատելով լուսանկարներից և տեսահոլովակներից», — ասաց զբոսաշրջիկը:

Եկատերինան պատմեց, որ Հայաստան է եկել ընկերուհու հետ։ Նրանց հաջողվել է տեսնել Երևանը, Գառնին, Գեղարդը, Խոր Վիրապն ու Սևանը:

Ծաղկաձորից քիչ հեռու զիփլայնով թռիչք են կատարել, տեսել են Արարատն իր ողջ շքեղությամբ, Նորավանքը, հայտնի Տաթևի վանքը, Մուղնիի Սուրբ Գևորգ վանքը, Օհանավանքը, Սաղմոսավանքը: Աղջիկները բացահայտել են նաև Արա լեռը, Օշականի կիրճն ու Կարբին, այցելել են Օշականի եկեղեցին և Զվարթնոցի ավերակները:

«Մեզ լավ ուղեկցորդ բաժին հասավ: Նա երեք գիդ-վարորդներից միակն էր, որ շատ բան պատմեց երկրի, բնակչության և տեսարժան վայրերի մասին», — ասաց Եկատերինան:

Նա ուղեկցել է զբոսաշրջիկներին, ցույց տվել մոտակա տեսարժան վայրերը, «համեղ» սննդի կետերը, ուղևորության վերջին օրն էլ առաջարկել է օդանավակայան հասցնել:

Եկատերինան ու նրա ընկերուհին շոյվել են ուղեկցորդի ուշադիր ու հոգատար վերաբերմունքից: Հայկական խոհանոցը նույնպես դուր է եկել աղջիկներին` քաղցրավենիք, տոլմա, մատնաքաշ, խեցգետնի քաբաբ, որը համտեսել են Սևանում:

«Մեզ հետ տանում ենք խուրմա, դեղձ, մրգային լավաշ, կերամիկա, ինչպես նաև Վերնիսաժից գնած զարդեր: Ուղեբեռ չունեինք, միայն ձեռքի բեռ էինք վերցրել` առավելագույնը 10 կգ, այդ պատճառով մեզ հետ շատ բան տանել չենք կարող», — նշեց Եկատերինան:

Եկատերինան խոստանում է վերադառնալ: Նա մտադիր է Երևանում ջազ համերգի մասնակցել, այցելել Ծաղկաձոր և բացահայտել մեկ այլ` ծաղկած ու մայիսյան Հայաստանը:

Լրահոս
0