ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Շաբաթ առավոտյան մահացել է թատրոնի և կինոյի դերասան Լեոնիդ Սերգեյի Բրոնևոյը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Լենկոմ» Մոսկվայի թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերին: Այդ թատրոնում էր աշխատում արտիստը:
«Այսօր ժամը 7:30-ին մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Սերգեյի Բրոնևոյը», — ասել է Վարշավերը:
Արտիստին հրաժեշտ տալու և հուղարկավորության օրը հայտնի կլինի ավելի ուշ:
Բրոնևոյը ճանաչում է ստացել «Գարնան տասնյոթ ակնթարթը» ֆիլմում մարմնավորած Մյուլերի, ինչպես նաև «Այն նույն Մյունհաուզենը» ֆիլմում մարմնավորած դքսի դերերով: Թևավոր էր դարձել Բրոնևոյի հետևյալ արտահայտությունը. «Անկարգություն է: Պատերազմը շեմին է, իսկ մենք պատրաստ չենք»: