00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփի երուսաղեմյան «արշավը». ինչպես «կմեծարի» նրան արաբական աշխարհը

© AFP 2024 / SAUL LOEBДональд Трамп
Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը կթեժացնի արաբա–իսրայելական հակամարտությունը, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը արաբա-իսրայելական բախումների և ամերիկացիների դեմ հավանական ահաբեկչությունների կհանգեցնի, Sputnik Արմենիային ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դեկտեմբերի 6-ին ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարեց, որ Երուսաղեմը ճանաչվում է Իսրայելի մայրաքաղաք, և Պետդեպին հանձնարարեց ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։

Հայացք Երևանից

«Նման որոշումը, բնականաբար, լրացուցիչ սրվածություն է հաղորդում իրավիճակին։ Կարևորն այն է, որ ԱՄՆ-ն արաբա-իսրայելական կարգավորման միջնորդ էր։ Այսպիսով, հարցականի տակ է դրվում նրանց միջնորդության նպատակահարմարությունը», — ասաց Քոչարյանը։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփը «թեժացնում» է Մերձավոր Արևելքը, կամ Պետդեպը նախագահին անկյուն կկանգնեցնի՞

Պաղեստինցիների համար ԱՄՆ-ն ոչ հուսալի գործընկեր է դառնում։ Մյուս երկրները, այդ թվում` ԱՄՆ դաշնակիցները, դեմ են Վաշինգտոնի որոշմանը։

Քոչարյանը նշեց, որ բացի լրացուցիչ լարվածությունից, Թրամփի որոշումը Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքացիներին և ներկայացուցչություններին թիրախ կդարձնի, այդ թվում` ահաբեկչությունների համար։

Մյուս կողմից, Թրամփի այս դիրքորոշումը կամրապնդի «ՀԱՄԱՍ» շարժման ազդեցությունը Պաղեստինում, որը «Ֆաթհի» հետ բանակցությունների ժամանակ համաձայնել էր զիջել Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի «պահպանի պաղեստինցիների անվտանգությունը»։

«Նրա խոսքով` արաբների և իսրայելցիների միջև բախումներ են լինելու։ Հարցն այլ է, թե ինչ ուժեր կհայտնվեն և կփորձեն խաթարել կամ հանդարտեցնել իրավիճակը։ Ցանկացած փոքր կայծից կարող է մեծ հրդեհ բռնկել», — ասաց Քոչարյանը։

Նրա կարծիքով` վտանգ դեռևս չի սպառնում Երուսաղեմի այլ համայնքներին, մասնավորապես` հայկական, կաթոլիկ կամ ուղղափառ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր հերթին նշեց, որ Թրամփը իրականացրեց իր նախընտրական հերթական խոստումը. Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք և նախապատրաստում է դեսպանատան տեղափոխումը։

«Սա անվտանգության ոլորտում, միջազգային իրավունքի հարցում Մերձավոր Արևելքի համար կարևոր որոշում է», — ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` ԱՄՆ նախագահի համար հիմք դարձավ այն, որ արաբա-իսրայելական բանակցությունները վերջին 20 տարվա ընթացքում որևէ արդյունք չտվեցին։

«Ըստ ամենայնի, Թրամփը ղեկավարվում էր այն հանգամանքով, որ այդ բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրին, և իր քայլի պատասխանատվությունը կիսեց Կոնգրեսի ընդունած իրավական ակտի հետ», — ասաց Սարգսյանը։

Նա կարծում է, որ Թրամփի որոշումը երկար է քննարկվելու, սակայն իսրայելական լոբբիի շնորհիվ արագ դուրս կգա Վաշինգտոնի ներքաղաքական օրակարգից։

Իրանի դիրքորոշումը

«Ազատություն սուրբ Երուսաղեմին» իրանական ՀԿ-ի ղեկավար, ԻԻՀ արտգործնախարարի նախկին խորհրդական Հոսեյն Շեյխոլեսլամը Sputnik Իրանին տված հարցազրույցում իր հերթին հայտարարել է, որ Թրամփի նման գործողությունները միայն մի բանի մասին են վկայում. Ամերիկայի նախագահը Մերձավոր Արևելքի տարածաշրջանին խաղաղություն չի ցանկանում։

45-ый Президент США Дональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2017год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
Վաշինգտոնի «իսրայելական ձին». ինչ է կանգնած Թրամփի նվերի հետևում

«Նախ` որքան էլ Թրամփը ցանկանա դա, նրա մոտ ոչինչ չի ստացվի։ Այո, գուցե նրանք կարողանան Երուսաղեմ տեղափոխել ԱՄՆ դեսպանատունը, բայց այդ քաղաքը երբեք Իսրայելի մայրաքաղաք չի դառնա։ Աշխարհի գրեթե բոլոր երկրները դեմ են նման միջոց կիրառելուն։ Իրանն իր հերթին նույնպես բողոք հայտնեց։ Նա նման գործողություններով միայն կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում», — ասել է Շեյխոլեսլամը։

Այժմ, նրա խոսքով, երբ փորձում են ազատվել ԻՊ չարիքից, եկել է ժամանակը խաղաղություն և հանգստություն կերտելու և վերականգնելու համար։ Սակայն ԱՄՆ-ն հակամարտությունների համար նոր հիմք է ստեղծում։

«Դա իսկական դավաճանություն է սուրբ Երուսաղեմի (Աբրահամյան բոլոր կրոնների բնօրրան) և՛ մուսուլմանների, և՛ քրիստոնյաների նկատմամբ։ Երուսաղեմը միշտ եղել է, կա ու կմնա Պաղեստինի, այլ ոչ Իրսայել պետության մայրաքաղաք», — ասել է Շեյխոլեսլամը։

Սաուդյան Արաբիայի դժգոհությունը

Սաուդյան Արաբիայի Թագավորության Խորհրդատվական խորհրդի արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Զաքիր ալ Հարիսին Sputnik Արմենիային ասաց, որ Թրամփի որոշումն «աղետալի է»։

«Ես չեմ հիշում Սպիտակ տան կայացրած մեկ այլ որոշում, որ նման բուռն դժգոհություն, վրդովմունք և ատելություն առաջացներ, ինչպես Ամերիկայի նախագահ Թրամփի այս որոշումը», — ասաց ալ Հարիսին։

Ինչ վերաբերում է արաբական երկրների բնակչության սպասված արձագանքին, քաղաքական գործիչը պատասխանեց, որ աննախադեպ հետևանքներ են լինելու, քանի որ ԱՄՆ որոշումը դժվարացնում է քաղաքական խաղաղ կարգավորման գործընթացը և դռներ բացում տարածաշրջանում ծայրահեղականության նոր ալիքի և ատելության հրահրման համար։

«Թրամփն անտեսեց բոլոր նախազգուշացումները և բաց կանխակալություն ցուցադրեց։ Իր որոշումով ցույց տվեց, որ չի հասկանում հարցի նրբությունները, ինչպես նաև պատմական և քաղաքական ենթատեքստը», — ասաց ալ Հարիսին։

Զաքիր ալ Հարիսին կարծում է, որ Թրամփը հարված հասցրեց Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորմանն ու միջազգային որոշումներին։ Սրան կհետևեն վտանգներ ու արձագանքներ, որոնք մինչ այս հաշվի չեն առնվել։

Սաուդյան Արաբիայի Թագավորության Խորհրդատվական խորհրդի արտաքին կապերի կոմիտեի ղեկավարը կոչ արեց «համաշխարհային հանրությանը քաղաքական դիմում ներկայացնել Վաշինգտոնին` նրան ստիպելու համար վերանայել այս աղետալի որոշումը»։

Լրահոս
0