ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Հայ նկարիչ Վարդան Գաբրիելյանի ստեղծագործություններն արժանացան Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, ցուցադրվելու պատվին։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի թվիթերյան էջում։
Exhibition of works by Armenian artist Vardan Gabrielyan has opened in the Council of Europe HQ, organized by the Representation of #Armenia. Entitled “Reflets d’etoiles”, the paintings represent artist's interpretation of biblical characters & stories pic.twitter.com/tFaCwxzFie
— Armenia in CoE 🇦🇲 (@armrepcoe) 7 декабря 2017 г.
ԵԽ-ում հայաստանյան պատվիրակության կազմակերպած ցուցահանդեսը կրում է «Աստղերի արտացոլանքը» խորագիրը։
«Ստեղծագործություններում ներկայացված են աստվածաշնչյան կերպարներն ու պատմությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գաբրիելյանը հազարավոր ստեղծագործությունների հեղինակ է, նրա աշխատանքները ցուցադրվում են մի քանի ցուցահանդեսներում ու մասնավոր հավաքածուներում։
Միջոցառմանը մասնակցեցին ԵԽ անդամ պետությունների մշտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ԵԽ քարտուղարության և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Նկարների ցուցադրությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 14-ը։