ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Սկսում ենք ակցիա, որով պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը, Facebook-ի իր էջում նման առաջարկով է հանդես եկել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Կարծում եմ` ակցիան բացատրության կարիք չունի: Ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հոգեբույժի կարիք ունեն, իրավունք չունեն ձևավորել մեր օրենսդրական դաշտը»,- գրել է Քոչարյանը։
Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 8-ին, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով թանկացող սննդամթերքի մասին հարցերին, հայտարարել էր, որ աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում։ Հետևաբար նրանց համար միևնույն է`կարագն ու միսն էժան են, թե թանկ։