00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Վլադիմիր Ավատկով
Հարավային Կովկասում վերսկսվել է պատմական մրցակցությունը` արտատարածաշրջանային դերակատարների միջև. Վլադիմիր Ավատկով
18:20
3 ր
Աբովյան time
On air
18:25
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զբոսաշրջիկները չեն շտապում Հայաստան գալ. փորձագետները գիտեն պատճառները

© Sputnik / Asatur YesayantsГород Ереван. Мужчина курит трубку
Город Ереван. Мужчина курит трубку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը մեծ տուրիստական ներուժ ունի, սակայն դրա զարգացման համար ճիշտ հայեցակարգ է հարկավոր։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Կան մի շարք գործոններ, որոնք բացասական են ազդում Հայաստանում զբոսաշրջության զարգացման վրա։ Ամենակարևորներն են` վատ ճանապարհները, մարզերում լավ հյուրանոցների պակասը, միասնական մտածված հայեցակարգի բացակայությունը, կարծում է «First travel» տուրիստական գործակալության տնօրեն Կարեն Անդրեասյանը։

«Հայաստանում միշտ կաշխատի մշակութային ու ճանաչողական զբոսաշրջությունը։ Հեծանիվի հորինելու կարիք չկա, մեր երկիրն ինքն իրենով հայտնի է, պարզապես պետք է ավելի մեծ տարածում տալ դրան», – Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց Անդրեասյանը։

Инфографика, туризм - Sputnik Արմենիա
Ո՞ւր պետք է այցելի Հայաստան եկող զբոսաշրջիկը

Ազգային ոճով ձևավորված հյուրանոցների ու ռեստորանների բացակայությունը նույնպես բացասական ազդեցություն է ունենում երկրում զբոսաշրջության զարգացման վրա։ Ամբողջ Հայաստանում երկու կամ երեք ազգային ոճով ձևավորված հյուրանոց է գործում։ Չի կարելի իրավիճակը փրկել միայն ազգային խոհանոցի ուտեսների շնորհիվ, գաղտնիք չէ, որ շատ զբոսաշրջիկներ այս կամ այն երկիր են գնում հենց ազգային կոլորիտի համար։

Չնայած այս ամենին, Անդրեասյանը համոզված է, որ Հայաստանը մեծ տուրիստական ներուժ ունի, ու ամենակարևորը, հիանալի կադրեր` բոլոր ոլորտներում։ Պետք է միայն սպասել ու ամեն ինչ իր տեղը կընկնի։

Դավիթ Բադալյանը, որը գրեթե 40 տարվա ուղեկցորդ է, կարծում է, որ զբոսաշրջության զարգացմանը խանգարում է զբոսավարների դպրոցի բացակայությունը։

«Զբոսավարից շատ բան է կախված, քանի որ նա, կարելի է ասել, երկրի դեմքն է։ Զբոսավարը պետք է լավ պատրաստված լինի ու կարողանա քաղաքավարի կերպով պատասխանել նույնիսկ սադրիչ հարցերին», – ասաց Բադալյանը։

Նրա հետ համաձայն է «Ռումելա» տուրիստական գործակալության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։

«Զբոսաշրջության արդյունավետ զարգացման առանցքային չափանիշներն են երկրի միջազգային ճանաչվածության աստիճանը, գրագետ գովազդը, մտածված մարքետինգային հայեցակարգը», – Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Գրիգորյանը։

2017 թվականի առաջին տասն ամսվա ընթացքում Հայատառն են այցելել 2,5 միլիոն մարդ, ինչը 21%–ով գերազանցում է նախորդ տարվա տվյալները։ Հայաստան հիմնականում այցելում են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Վրաստանից ու Իրանից, սակայն վերջին շրջանում զբոսաշրջիկների աճ է գրանցվել Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրաքից, Կանադայից ու Իսպանիայից։

Լրահոս
0